ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Սպանության փորձ Երևանում. կասկածյալը ձերբակալվել է

Սպանության փորձ Երևանում. կասկածյալը ձերբակալվել է
26.03.2016 | 13:06

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 43-ամյա տղամարդուն սպանելու փորձ կատարելու դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը և ձերբակալվել։ 2016թ. մարտի 24-ին ահազանգ է ստացվել, որ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ բուժօգնության է տեղափոխվել 1972թ. ծնված Րաֆֆի Հարությունյանը՝ «պարանոցի ձախ կեսի կտրած վերք, արտաքին լծակի երակի վնասումով, արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ։ Նախապատրաստված նյութերով նույն օրն Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ տղամարդու մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քննությամբ պարզվել է, որ տուժածը դեպքի օրը Կոմիտասում գտնվող ավտոտնակներից մեկում վիճել է գործընկերոջ՝ Ս.Հարեյանի հետ, որի ընթացքում վերջինս ձեռքին եղած շինարարական կտրիչով դիտավորությամբ հարվածել է Ր.Հարությունյանի պարանոցի շրջանին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք: Վերջինս ենթարկվել է անհրաժեշտ բժշկական միջամտության՝ վիրահատության, և ի վիճակի չի եղել հարցաքննվելու: Ս.Հարեյանը ձերբակալվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ։ Քրեական գործի նախաքննության ընթացքում զննվել է դեպքի վայրը, նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտվել է՝ 1350

Մեկնաբանություններ