ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

ՄԻՊ-ը չի շտապում գնահատական տալ

ՄԻՊ-ը չի շտապում գնահատական տալ
24.02.2016 | 12:29

Նախընտրական գործընթացում ինչպես ասել եմ, հիմա էլ եմ հայտարարում, որ անհապաղ սկսելու եմ իրականացնել բոլոր լիազորություններս՝ ԱԺ-ում քվեարկության արդյունքները հրապարակվելուց հետո հայտարարեց նորանշանակ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա հրաժարվեց որևէ կոնկրետ դեպքի գնահատական տալ: «Այս պահին որևէ գնահատական տամ, ժամ ասեմ, սխալ կլինի և կոռեկտ չի լինի, այնպես որ հարցերը իմ ուշադրության կենտրոնում են»,- ասաց նա: Արման Թաթոյանը պնդեց, թե ոչ Վարդգես Գասպարիի, ոչ Գևորգ Սաֆարյանի գործից տեղեկություն չունի և ժամանակ է պետք ծանոթանալու գործին, որ գնահատականներ հնչեցնի, արդյոք նրանք քաղբանտարկյալ են, ինչպես հայտարարում են իրավապաշտպանները, թե՝ ոչ: «Ախր դուք էլ եք տեսնում, որ ամեն օր գրեթե այստեղ էի անցկացնում և մանրամասն ծանոթանալու հնարավորություն ֆիզիկապես չեմ ունեցել, բայց այդ հարցը հայտարարել եմ, որ այն աստիճանի կարևոր է, որ ՄԻ պաշտպանը պետք է զբաղվի: Իհարկե դա պատգամավորների կողմից բարձրացված հարց է և պետք է զբաղվել, իհարկե»,- ասաց նա: ՄԻ պաշտպանը նշեց, որ գործին ծանոթանալուց հետո կայցելի Գասպարիին և նրանց, ովքեր խնդիր ունեն: «Անկախ նրանից հարց բարձրացվել է, դիմում կա, թե չկա, ցանկացած պարագայում, իհարկե, ինչպես արձանագրված է օրենքով, հստակ արվելու է»,- ասաց նա: Հարցին, թե ՄԻ պաշտպանի համար շարունակում է հստակ չլինել, թե ՀՀ-ում քաղբանտարկյալներ կան, թե՝ ոչ, Արման Թաթոյանը պատասխանեց. «Առավել պարտավորված եմ, ՄԻՊ օրենքի համաձայն կա հատուկ ընթացակարգ, երբ ՄԻ պաշտպանն իրավունք ունի որևէ հայտարարություն ու գնահատական անելուց առաջ դրան համապատասխան գործընթաց անցնել, պարզաբանումներ տալ, դեպքն ուսումնասիրել, նոր գնահատական տալ»,- ասաց նա: ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը վստահեցրեց, որ ԱԺ-ում իր հասցեին հնչեցրած բացասական գնահատականները նստվածք չեն թողել. «Ոչ, ես այդպիսի մարդ չեմ և բացառված է որևէ նստվածք: Այն, ինչ հայտարարել եմ իմ ելույթներում, այն էր, ինչ ես մտածում եմ, ոչ թե մտածում եմ մի բան և այլ բան ասում»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1001

Մեկնաբանություններ