Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Անթալիայում Ռուսաստանի երեք քաղաքացի է ձերբակալվել

Անթալիայում Ռուսաստանի երեք քաղաքացի է ձերբակալվել
14.01.2016 | 12:15

Թուրքական ոստիկանությունը Անթալիայում Ռուսաստանի երեք քաղաքացու է ձերբակալել։ Նրանք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ։ Ոստիկանությունը չի հստակեցնում, թե երբ են ձերբակալվել ռուսաստանցիներն ու կապ ունե՞ն Ստամբուլի Սուլթանահմեդ հրապարակում պայթյունի հետ։ Ռուսական լրատվամիջոցները, նշում են, որ ձերբակալված երեք անձինք կապեր ունեն ահաբեկչական տարբեր խմբավորումների հետ։ Նրանցից մեկի նկատմամբ նույնիսկ միջազգային հետախուզում է հայտարարված։ Ձերբակալվածներից երկուսը մի քանի տարի առաջ լքել են Ռուսաստանի տարածքը՝ հայտարարելով, թե մեկնում են Մերձավոր Արևելք՝ ուսում ստանալու։

Դիտվել է՝ 966

Մեկնաբանություններ