ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

ՀՀ ոստիկանությունը ընտրախախտումների վերաբերյալ ստացել է 4 ահազանգ, 27-ի մասին տեղեկացել է ԶԼՄ-ից

ՀՀ ոստիկանությունը ընտրախախտումների վերաբերյալ ստացել է 4 ահազանգ, 27-ի մասին տեղեկացել է ԶԼՄ-ից
06.12.2015 | 14:23

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մեկնարկից սկսված ՀՀ ոստիկանությունը ստացել է ընտրախախտումների վերաբերյալ 4 ահազանգ, իսկ 27-ի մասին տեղեկացել են ԶԼՄ-ից, կատարվում է ուսումնասիրություն՝ ԿԸՀ լրատվական կենտրոնում հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության փոխգնդապետ Մերուժան Հակոբյանը։
«Նշված դեպքերից 5-ը քվեարկելուն ուղղորդելու դեպքերն են, 4-ը` լրագրողական գործունեության խոչընդոտման վերաբերյալ դեպքեր, 4-ը՝ դիտորդական առաքելության խոչընդոտման, 3-ը՝ ընտրակաշառքի փորձի։ Սրանցով կատարվում են ուսումնասիրություններ, դրանից հետո կուղարկվեն համապատասխան տարածքներ ու լրացուցիչ կտեղեկացվի»,-ասաց նա։ Իսկ մինչև դեկտեմբերի 6-ը ՀՀ ոստիկանությունը ստացել է խախտումների մասին 25 ահազանգ՝ հիմնականում զանգվածային լրատվական միջոցներից։ «Նրանցից յոթը վերաբերել են ընտրակաշառքներին, ինը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, երկուսը՝ հանրահավքը կամ քարոզարշավը խոչընդոտելուն, մեկը՝ ընտրացուցակների անճշտությունների հետ, մեկը՝ կողմերի միջև ընդհարման մասին, մեկն էլ ընտրողների թվաքանակի վերաբերյալ։ Նշված դեպքերով 3-ով հարուցվել է քրեական գործի հարուցումը մերժելու որոշում, մեկը՝ քննարկման համար ուղարկվել է ՀՀ ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչություն, 17 դեպքով այս պահին կատարվում քննություն»,-եզրափակեց ոստիկանության փոխգնդապետը։

Դիտվել է՝ 1264

Մեկնաբանություններ