ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Արդարադատության ակադեմիայում դատավորների և փաստաբանների համատեղ դասընթացների անցկացման վերաբերյալ

Արդարադատության ակադեմիայում դատավորների և փաստաբանների համատեղ դասընթացների անցկացման վերաբերյալ
03.11.2015 | 16:14

2015 թվականի մարտի 7-ին Արդարադատության ակադեմիայի և Փաստաբանների դպրոցի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ իրականացվում են դատավորների և փաստաբանների վերապատրաստման համատեղ դասընթացներ:

Նախորդ շաբաթվա ընթացքում անցկացված համատեղ դասընթացի մասնակիցները հնարավորություն են ունեցել քննարկել ՀՀ քրեական դատավարության արդի հարցերը, այդ թվում՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության խնդիրները: Հայաստանի Հանրապետությունում ընթացող սահմանադրաիրավական բարեփոխումների համատեքստում հատուկ շեշտադրում է արվել քրեական դատավարության վերոնշյալ փուլում առկա խնդիրների ու դրանց լուծումների վրա՝ ուղղված քրեական դատավարությունում հանրային և մասնավոր շահերի հավասարակշիռ պաշտպանության ապահովմանը:
Տեղեկացնենք, որ նախատեսվում է նման դասընթացները դարձնել շարունակական:

Դիտվել է՝ 1198

Մեկնաբանություններ