ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է
30.10.2015 | 13:24

«Ընտրողների թիվն ու ցուցակների անճշտությունները. լավագույն ավանդույթ» հրապարակման մեջ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի կողմից արվել է հայտարարություն, համաձայն որի՝ չի կասկածում, որ Հայաստանից հեռացած, սակայն երկրում դեռևս գրանցում ունեցող քաղաքացիների անունները հերթական անգամ հայտնվել են ցուցակներում:

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է.
ՀՀ ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բացառապես օրենսդրությամբ սահմանված կարգով` բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա: Նախկինում ընտրողների ցուցակները կազմվում էին բնակելի շենքերի լիազորների, թաղային կոմիտեների նախագահների կողմից ներկայացված տվյալների հիման վրա: Արդյունքում՝ ընտրացուցակներում առկա էին լինում բազմաթիվ բացեր եւ մեծ թվով բնակիչներ զրկվում էին ընտրելու իրավունքից:
ՀՀ ոստիկանությունը որպես բնակչության պետական ռեգիստրը և ընտրողների ռեգիստրը վարող լիազոր մարմին, իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ օտարերկրյա պետությունում գտնվող և տվյալ համայնքում հաշվառում ունեցող անձին հանելու ընտրողների ցուցակներրից: Բնակչության պետական ռեգիստրի գործունեությունը կանոնակարգող օրենսդրությամբ հստակ սահմանված է բնակության վայրը փոխելու դեպքում հասցեափոխության ընթացակարգը, համաձայն որի՝ օտարերկրյա պետությունում մշտական բնակության մեկնող քաղաքացին իր նոր բնակության վայրի հասցեն պետք է տրամադրի հյուպատոսական ծառայությանը: Վերջինս տվյալները ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկում է ՀՀ ոստիկանություն՝ հասցեափոխություն կատարելու համար՝ անձին հաշվառելով իր նշած՝ օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով:

Դիտվել է՝ 902

Մեկնաբանություններ