ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Բերման ենթարկված ակտիվիստներն ազատ արձակվեցին

Բերման ենթարկված ակտիվիստներն ազատ արձակվեցին
06.07.2015 | 23:59

Ոստիկանություն տարվելուց մոտ երկու ժամ անց բոլոր 46 ակտիվիստներն ազատ արձակվեցին Կենտրոնի և Արաբկիրի ոստիկանության բաժանմունքներից։ Նրանցից միայն ակտիվիստ, իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ վարչական վարույթ հարուցվեց, պաշտոնական ձևակերպմամբ, ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու համար։ Բաղրամյան պողոտան բացելիս ոստիկանության պաշտոնյաները հավաստիացրել էին, թե որևէ ակտիվիստի նկատմամբ վարչական վարույթ չի հարուցվի։ Լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն «Ազատությանն» ասել էր. «Որևէ մեկի նկատմամբ չի կազմվի վարչական արձանագրություն։ Դուք ինքներդ այստեղ էիք, տեսաք, որ մեր քաղաքացիները, նաև մեր հավաքի մասնակիցների մեծամասնությունն ըմբռնումով մոտեցավ, և ոստիկանությունն ընդամենը երթևեկությունը վերականգնելուն ուղղված գործողություններ իրականացրեց»։
Ավելի ուշ Ահարոնյանն «Ազատությանը» ասաց, թե խոսքը վերաբերել է միայն պողոտայի երթևեկությունը վերականգնելու ժամանակ ոստիկանություն տարված ակտիվիստներին։ Նրա խոսքով, Կիվիրյանի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել, քանի որ նա իրենց պահանջներին չի ենթարկվել ավելի ուշ, երբ երթևեկությունն արդեն վերականգնված էր։ Արգիշտի Կիվիրյանն իր դեմ հարուցված արդեն 9-րդ վարչական վարույթը համարում է ոստիկանության կողմից հետապնդում՝ իր քաղաքացիական ակտիվության համար։
«Բավականին լկտի, բռնի ձևով ինձ բերեցին ոստիկանության բաժին, այստեղ ձեռքերս էլ կապտացրել են՝ բերելուց, ընդ որում, այս ձեռքերիս կապտուկներն իրենք հրաժարվեցին արձանագրել, չնայած փաստաբանիս բազմաթիվ պահանջներին։ Դրանից հետո հայտարարեցին, որ իմ դեմ հարուցվում է վարչական վարույթ։ Ես հրաժարվեցի որևէ ցուցմունք տալ, որովհետև կարծում եմ, որ ինձ ապօրինի են բերման ենթարկել»,- ասաց Կիվիրյանը։

Դիտվել է՝ 1363

Մեկնաբանություններ