ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Ցուցարարները նաև արժեհամակարգի հարց են լուծում

Ցուցարարները նաև արժեհամակարգի հարց են լուծում
26.06.2015 | 16:40

Շուրջ մեկ շաբաթ Բաղրամյան պողոտան «երիտասարդացել» է ու լցվել պայքարի թարմ շնչով: Սա Հայաստանի քաղաքական-հասարակական լճացած մթնոլորտում հույսի շող է, և եթե երիտասարդներն իսկապես կարողանան իրենց պահանջն ի կատար ածել, Հայաստանն «առողջանալու» նշաններ ցույց կտա:

Նորօրյա երիտասարդ, ըմբոստ մեր քաղաքացիները բացի նրանից, որ պայքարողի նոր տեսակ «ստեղծեցին», նաև վերջնականապես քաղաքական աղբաման նետեցին մինչ այս եղած բոլոր ընդդիմադիրներին, որոնք ինչ-որ պահի մարդկանց ոգևորեցին, հետո կամ վաճառվեցին, կամ հանգիստ գնացին տուն` օդում թողնելով մարդկանց հույսերը, լավ կյանքի խոստումները: Անհաջողակ ընդդիմադիրների հերթական տապալումից հետո հուսալքված, հիասթափված մարդկանց խմբեր հեռացան երկրից:
Հիմա պատկերն այլ է. իր ապագան Հայաստանում տեսնող երիտասարդն է պետությունը կառուցում իր հայացքներով` հին, վարկաբեկված դեմքերին իր շարքերը չթողնելով: Այս շարժումը իր արժեհամակարգով ու տեսակով բախվում է նաև իշխանական բուրգին, որտեղ դեռ պահպանվում է խորհրդային կառավարման գորշ մթնոլորտը: Ասվածի փայլուն օրինակ կարելի է համարել կառավարության նիստում էլեկտրաէներգիայի թանկացման առնչությամբ վարչապետի խոսքը և ցուցարարների լակոնիկ պատասխանը: Մինչ կառավարության ղեկավարը կոմունիստական «պլենումների» ոճով բացատրում է իշխանության քայլերը, «հովհարային անջատումներով» վախեցնում մթության տարիներին մանկությունն անցկացրած երիտասարդներին, վերջիններս ընդամենը հեգնում են գործադիրի ղեկավարի այս անհամոզիչ պարզաբանումը: Փոխարենը նրանք արձագանքում են կարճ և հստակ: Այսօր «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները երեքկետանոց հայտարարություն են տարածել:

«1. Վերանայել և չեղյալ հայտարարել ՀԾԿՀ-ի ապօրինի կայացրած հոսանքի սակագնի որոշումը:
2. Վերանայել անցած տարվա սակագինը նվազեցման նպատակով:

3. Պատժել բոլոր այն կարգազանց ոստիկաններին, ովքեր անօրինական կերպով հունիսի 23-ի առավոտյան, Բաղրամյան պողոտայում ծեծի ենթարկեցին խաղաղ ցուցարարներին: Ինչպես նաև պատժել նրանց անօրինական հրաման տվողներին»:


Երիտասարդները ոչ միայն պահանջում են իրական խնդիրների լուծում, այլև արժեհամակարգային փոփոխություն են առաջարկում քաղաքական դաշտին` իշխանությունից մինչև վերջին ընդդիմադիր: Վերանայել կառավարման մեթոդները և մաքրել ընդդիմադիր դաշտը կեղծ մարդկանցից և կատեգորիաներից:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1653

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ