ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Արևմտյան ԶԼՄ-ները՝ երևանյան «էլեկտրամայդանի» մասին

Արևմտյան ԶԼՄ-ները՝ երևանյան «էլեկտրամայդանի» մասին
26.06.2015 | 12:13

Արևմտյան մամուլն անդրադարձել է Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի երկրորդ օրվան։ «Հազարավոր մարդիկ Հայաստանի մայրաքաղաք Երևանում մասնակցել են ընդդեմ էլեկտրականության սակագնի բարձրացման ցույցերին։ Առնվազն 6000 մարդ երեքշաբթի երեկոյան երկրորդ փորձն է արել՝ քայլելու նախագահական նստավայր։ Ավելի վաղ ոստիկանության հատուկ նշանակության ուժերը ջրցան մեքենաներով ցրել են ցույցն ու ձերբակալել մոտ 200 ցուցարարի։ Ցուցարարներն ընդդիմանում են էլեկտրականության գինը օգոստոսի 1-ից 17-22 տոկոսով բարձրացնելու որոշմանը: Շատերը ծածանել են ազգային դրոշներն ու բացականչել` «Ա-մո՜թ», «Ո՜չ թալանին»։ Նրանք նաև պահանջել են ազատ արձակել երեքշաբթի ավելի վաղ ձերբակալվածներին»,- գրում է BBC-ն՝ հավելելով, որ ԱՄՆ-ի դեսպանատունը հայտնել է, որ անհանգստացած է ոստիկանական բռնության մասին հաղորդագրություններով և արդար հետաքննության կոչ է արել։
«Նախկին խորհրդային ժողովուրդը դեռևս սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ։ Հայաստանոմ տեղակայված է ռուսական ռազմաբազա, և ռուսական ընկերություն է վերահսկում նրա էլեկտրաբաշխիչ ցանցը»,- ասվում է հրապարակման մեջ։ «Դեպի ծով ելք չունեցող երկիրը տնտեսական մեկուսացման է բախվել Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանի փակումից հետո»,- նշվում է այնտեղ։
«Հազարավոր հայեր երեքշաբթի Երևանում բողոքի երկրորդ օրն են անցկացրել ընդդեմ էլեկտրաէներգիայի գների բարձրացման՝ չհնազանդվելով ոստիկանությանը, որը ջրցան մեքենաներ է կիրառել՝ փորձելով ցրել նրանց։ Ոստիկանությունը բերման է ենթարկել մոտ 200 ցուցարարի, սակայն ոստիկանության ավագ սպան ասել է, որ նրանք այնուհետև ազատ են արձակվել։ Ընդդիմադիր կուսակցությունները դատապարտել են ոստիկանության գործողությունները, որոնք սոցիալական լարվածություն են առաջացրել 3,2 մլն բնակչություն ունեցող հարավկովկասյան՝ գումարներ չունեցող երկրում։ Երեքշաբթի երեկոյան ցուցարարները, որոնցից շատերը որևէ կուսակցության հետ առնչություն չունեցող երիտասարդ ակտիվիստներ են, վերսկսել են նստացույցը նախագահական պալատի մոտ»։
«Սոցիալական հակամարտությունը Հայաստանում կարող է աճել»,- ասել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը Reuters-ին՝ նախազգուշացնելով ժողովրդի մտահոգությունների մասին՝ դրամի թուլության և էլեկտրաէներգիայի վարձը վճարելու նրանց կարողության վերաբերյալ։
«Էլեկտրամայդան. ինչո՞ւ են հոսանքի գները «պայթեցրել» Հայաստանը»,- գրում է Euronews-ը՝ հիշեցնելով, որ յուրահատուկ Occupy Yerevan-ը, որը կազմակերպել է «Ո՜չ թալանին» հասարակական շարժումը, սկսվել է հունիսի 19-ին։ Դա, ըստ ամենայնի, ամենամասշտաբային բողոքի շարժումն է Հայաստանում վերջին տարիներին։ Euronews-ը նշում է, որ սա Հայաստանում երկու տարում էլեկտրաէներգիայի գնի արդեն երրորդ բարձրացումն է։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որը 100 տոկոսով պատկանում է ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերությանը, որոշումը բացատրում է ֆինանսական դժվարություններով։
6,93 դրամով թանկացումը հետխորհրդային տարածքի ամենաաղքատ երկրներից մեկի բնակչության համար միանգամայն շոշափելի է։ Համաշխարհային բանկի գնահատականներով՝ Հայաստանի բնակչության 32 տոկոսն ապրում է աղքատության շեմին։ Թե ինչ է նշանակում 6,93 դրամով սակագնի աճը՝ կօգնի հասկանալ վիճակագրությունը. երկրում միջին աշխատավարձը կազմում է 180 հազար դրամ։ Հայ լրագրողները հայտնում են, որ այժմ դրա պատճառով յուրաքանչյուր ընտանիք տարեկան հավելյալ կվճարի 40-50 հազար դրամ։
Ընդ որում՝ Հայաստանի էլեկտրականության գինը (48,78 դրամ = 5,5 ռուբլի) նույնիսկ բարձր է, քան Մոսկվայում։ Երբ հուլիսի 1-ից Ռուսաստանում կբարձրացնեն կոմունալ տնտեսության սակագները, 1 կՎտ/ժամի արժեքը կհասնի 5,08 ռուբլու։
Հավանաբար սոցիալական պայթյունն այնքան հզոր չէր լինի, եթե Հայաստանում տնտեսական իրավիճակը վերջին ամիսներին չվատթարանար:

Դիտվել է՝ 1580

Մեկնաբանություններ