ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Պետդումայի պատգամավորը պահանջում է Երևանից արտաքսել ԱՄՆ-ի դեսպանին

Պետդումայի պատգամավորը պահանջում է Երևանից արտաքսել ԱՄՆ-ի դեսպանին
26.06.2015 | 12:05

Չնայած ռուսաստանյան մամուլում վերջին օրերին բարձրացված աղմուկին, թե Հայաստանում կրկնվում են 2014 թվականի ուկրաինական դեպքերը, պաշտոնական Մոսկվան պնդում է` այդ երկու իրադարձությունների միջև առայժմ որևէ զուգահեռ չի նշմարվում: Այս մասին երեկ երեկոյան Մոսկվայում հայտարարեց ԱՊՀ խնդիրներով զբաղվող ռուսաստանցի ամենաբարձրաստիճան դիվանագետը` փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: Պատասխանելով ռուսաստանցի լրագրողներից մեկի հարցին, թե Հայաստանում ծավալված իրադարձությունները Արևմուտքի՞ց են հրահրվում, Կարասինը պատասխանել է. «Այդ պնդումները դեռ հարկավոր է ապացուցել: Մենք ուշադրությամբ կուսումնասիրենք այն ամենը, ինչ նախորդել է այս իրադարձություններին: Ամեն դեպքում նման վաղաժամ հետևություններից ես զերծ կմնայի»։
«Մենք ուշադրությամբ հետևում ենք Հայաստանում վերջին օրերին ծավալված իրադարձություններին: Հույս ունենք, որ այդ ամենը դուրս չի գա իրավական դաշտի սահմաններից»,- հավելել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարարը:
Ըստ Գրիգորի Կարասինի՝ մոսկովյան իշխանությունները հույս ունեն, որ իրավիճակը Երևանում հնարավոր կլինի հանգուցալուծել խաղաղ միջոցներով: Ռուսաստանցի դիվանագետը նաև ակնարկում է, որ այդ հանգուցալուծման գործում մեծ է լինելու պաշտոնական Երևանի դերակատարությունը:
«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը իմաստնություն և խոհեմություն կցուցաբերի: Մեր տեղեկություններով՝ ցուցարարների կողմից արծարծվող թեմաների շուրջ որոշակի փոխզիջումային տարբերակներ կարելի է ակնկալել: Հուսով ենք, որ ամեն ինչ կլուծվի թե ցուցարարների և թե իշխանությունների փոխադարձ հավանության շրջանակներում»,- ասել է Կարասինը և հատուկ ընդգծել՝ «Երևանից լուրերի ենք սպասում»:
Եվ չնայած ռուսաստանցի դիվանագետները հստակորեն ընդգծում են պաշտոնական Մոսկվայի մոտեցումը, թե ուկրաինական Մայդանի և Երևանում ծավալված իրադարձությունների միջև հավասարության նշան չի դրվում, Ռուսաստանի մի շարք այլ պաշտոնական ներկայացուցիչներ շարունակում են պնդել՝ «Հայաստանը շարժվում է կիևյան ուղիով»: Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի` Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը հայտարարել է. «Պետք չէ զբաղվել ինքնախաբեությամբ: Ցանկացած գունավոր հեղափոխություն նման կերպ է սկսվում, բայց հետագայում վերածվում է քաղաքական իրադարձության: Հայաստանն էլ ապահովագրված չէ նման զարգացումներից: Մենք վաղուց արդեն տեղյակ ենք Հայաստանում աշխատող ոչ կառավարական կազմակերպությունների քանակի մասին: Հարյուրներով այս կամ այն կերպ փորձում են Հայաստանի հանրային կարծիքը տրամադրել Ռուսաստանի դեմ»:
Դաշնության խորհրդի մեկ այլ անդամ` Իգոր Մորոզովը, ավելի կտրուկ է. «Հայաստանը կանգնած է զինված պետական հեղաշրջման շեմին։ Եթե Սերժ Սարգսյանը հետևություններ չանի Վիկտոր Յանուկովիչի տխուր փորձից և շտապ քայլեր չձեռնարկի, ապագայում կզրկվի իշխանությունից»,- հայտարարում է Մորոզովը:
ՌԴ Պետդումայի ազգությունների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, կոմունիստ Վալերի Ռաշկինը «Իզվեստիա»-ի հետ զրույցում կոչ է անում Հայաստանի իշխանություններին Երևանից արտաքսել ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզին: Պատճառը ամերիկյան դեսպանության հունիսի 23-ի հայտնի հայտարարությունն էր: «Եթե ես լինեի Հայաստանի իշխանությունների տեղում, վաղուց արդեն վտարած կլինեի հրահրիչ դեսպանին: Բացի այդ՝ ես բանակցություններ սկսած կլինեի ցուցարարների հետ, քանի որ վատթարացող սոցիալ- տնտեսական իրավիճակից նրանց դժգոհությունն ավելի քան արդարացված է»,- ասել է կոմունիստ պատգամավորը:

Դիտվել է՝ 1192

Մեկնաբանություններ