ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Լևոն Զուրաբյանը ԵԽԽՎ-ի ուշադրությունն է հրավիրել հայաստանյան զարգացումների վրա

Լևոն Զուրաբյանը ԵԽԽՎ-ի ուշադրությունն է հրավիրել հայաստանյան զարգացումների վրա
25.06.2015 | 12:22

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը երեկ ԵԽԽՎ ամբիոնից հայտարարեց, որ նախօրեին Հայաստանի ոստիկանությունը դաժանորեն հարձակվել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող խաղաղ ցուցարարների, իրադարձությունները լուսաբանող լրագրողների վրա: «Տեսախցիկները և լրատվամիջոցների մյուս սարքավորումները ջարդել էին և հարյուրավոր ցուցարարներ և լրագրողներ դաժանորեն ծեծվել էին: 237 մարդ, ներառյալ 4 լրագրող, հայտնվել էին ոստիկանության բաժիններում»,- ասաց նա՝ հավելելով, որ իրադարձություններին հետևել է հասարակության բորբոքված արձագանքը, խիստ քննադատական հայտարարություններով են հանդես եկել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն ու ԵԱՀԿ մամուլի հարցերով ներկայացուցիչը: «Ես Վեհաժողովին կոչ եմ անում մանրակրկիտ հետևել Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին՝ երաշխավորելով, որ իշխանությունները չեն խախտի Հայաստանում ժողովրդավարական իրավունքները հարգելու՝ Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած հանձնառությունը, ինչը նրանք, ցավոք, նախկինում բազմիցս արել են անպատժելիության մթնոլորտում»,- հայտարարեց պատգամավորը: ՀԱԿ խմբակցության ղեկավարը նաև նշեց, որ Հայաստանի իշխանություններն արհեստականորեն սահմանափակել են հեռարձակվող լրատվամիջոցների քանակը՝ հասցնելով 18-ի: «Նրանք հեռարձակման լիցենզիաների մեծ մասը տվեցին գործող նախագահի փեսային, իսկ մնացածը՝ նրանց, ովքեր փոխկապակցված են կառավարության կամ կոալիցիայի հետ,- հայտարարեց Լևոն Զուրաբյանը և շարունակեց.- Նախագահի գրասենյակը խիստ հսկողության տակ է պահում այդ ցանցը գրաքննիչների միջոցով, որոնք որոշում են ինչպիսին պիտի լինի լուրերի «ճիշտ» լուսաբանումը»:
«Հեռուստատեսային լրագրության ազատության խախտումները և նրանց նախագահական հսկողության տակ պահելը համատարած է»,- գնահատեց Լևոն Զուրաբյանը և կոչ արեց՝ Վեհաժողովը պետք է հետևողական լինի բազմակարծությունը և բազմազանությունը վերականգնելու ջանքերում: Ի տարբերություն Լևոն Զուրաբյանի՝ իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն իր ելույթում գեթ մեկ բառով չանդրադարձավ լրագրողների նկատմամբ կիրառված բռնություններին: Նա նախընտրեց խոսել ինտերնետի ընձեռած հնարավորությունների պայմաններում լրատվամիջոցների գործելակերպի, նաև՝ պատասխանատվության հարցի մասին, վկայակոչեց Էստոնական լրատվամիջոցի գործով Եվրոպական դատարանի՝ վերջերս կայացրած որոշումը:

Դիտվել է՝ 1612

Մեկնաբանություններ