Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Մարդկանց արժանապատվությունն է արթնանում

Մարդկանց արժանապատվությունն է արթնանում
24.06.2015 | 23:07

Դերասան Աշոտ Ադամյանը, որ միացել է Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիային, կարծում է, որ ցույցը չունի լիդերներ, սա ինքնաբուխ ակցիա է. «Մենք գիշերը կանգնել ենք նրա համար, որ բախում չլինի, ես կողմ եմ երիտասարդների բարձրացրած խնդրին, գողերը պետք է բանտում գտնվեն, մենք չպետք է վճարենք այն գումարները, որ ինչ-որ մեկը գողացել է, իսկ որոշ մարդիկ ուզում են մեր գրպանից հանեն այդ գումարը»,- հավելեց դերասանը։ Առանց կազմակերպվածության, առանց լիդերի հաղթանակը Աշոտ Ադամյանը ցածր է գնահատում. «Երբ զարգացումներ են ընթանում, որտեղ պայմանականորեն երկու բանակ կանգնում են դեմ դիմաց, լավ է, երբ քո բանակը լինում է կազմակերպված, քանի որ հազար ու մի խնդիր կա, ընկնել ոտքը կոտրել կա, տեղափոխման, դիսլոկացիոն խնդիրներ կան և այլն»,- ասաց Աշոտ Ադամյանը։ Նա նշեց, որ հոսանքի հարցը լուծելով՝ երկրի տնտեսական կամ բարոյահոգեբանական իրավիճակը չի փոխվի, քանի որ բոլորի գրպանին կպչող հարց է, բայց այն առանձին հարց է, մենք մեկ գողություն կկանխենք, բայց մնացած գողություններն այդպես էլ կմնան։ Նա նշեց, որ մարդկանց արժանապատվությունն է արթնանում և մարդիկ ընդվզում են, ինքնագիտակցման վարք դրսևորում։

Դիտվել է՝ 1040

Մեկնաբանություններ