ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Քաղաքական բանտարկյալ մեր երկրում չկա ու չի էլ կարող լինել»

«Քաղաքական բանտարկյալ մեր երկրում չկա ու չի էլ կարող լինել»
09.04.2015 | 01:03

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսելով «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալության մասին՝ նշեց, որ բոլորը օրենքի առջև հավասար են: Հարցին, թե մտահոգություն չկա՞, որ Ժիրայր Սէֆիլյանն ու մյուսները կդառնան քաղաքական բանտարկյալներ, վարչապետը պատասխանեց. «Դա ձեր ասելով չէ, ձեր նշած որակումները ես չեմ ընդունում, քաղաքական բանտարկյալ մեր երկրում չկա ու չի էլ կարող լինել»: Հարցին, թե ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի ընկերություններում ստուգումները շարունակվում են, նա պատասխանեց. «Ստուգումները ժամկետ ունեն, կավարտվեն ժամկետում, դուք մի փնտրեք ինչ-որ մեղադրանքներ, մտադրություններ, ուղղակի ստուգում են, թող ստուգեն, ի՞նչ է եղել»: Այնուհետև Աբրահամյանը նշեց, որ բոլորը պետք է հարկերը վճարեն՝ կլինի ՀՀԿ, թե այլ կուսակցության անդամ: «Ես դա առաջին օրն եմ ասել, երբ նշանակվել եմ վարչապետ: Իմ կարծիքը դեռ չի փոխվել, և շարունակական պրոցես է, որ պիտի գնա առաջ: Բոլորն էլ պիտի վճարեն: Հիմա բոլորս հասկանում ենք, որ միանգամից չի ստացվի, քննադատողներ էլ կան, որ՝ տեսեք, չստացվեց, ձախողվեց: Բայց դա չի ստիպում, որ ես չշարունակեմ այդ գործընթացը, շարունակելու եմ և պատկան մարմինների գործունեությունն իմ ուշադրության կենտրոնում է: Պետք է ամեն ինչ անենք, որ նվազեցնենք, նվազագույնի հասցնենք ստվերը»,- ասաց նա:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ տնտեսության վերաբերյալ շատ լուրջ ծրագրեր են իրականացնում, և առաջիկայում արդյունքները տեսանելի կլինեն:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հարցրազրույցին, որտեղ նա նշել էր, թե երկիրը սնանկացման եզրին է, վարչապետն ասաց, որ իրենք ևս մտահոգություններ ունեն:«Մտահոգությունները մենք ունենք, դա ուղղակի կապված չէ միայն ՀՀ կառավարության հետ, կապված է ընդհանուր տնտեսական իրավիճակի, աշխարհում ընթացող գործընթացների, տարածաշրջանի հետ, նաև Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների հետ: Մենք անում ենք քայլեր, ծրագրեր: Ես համոզված եմ, որ մենք ապագայում՝ տարվա կեսից կունենանք լուրջ ծրագրեր, կիրականացվեն, տնտեսական ակտիվացում կնկատվի և դա նաև կբերի տնտեսական աճի»,- ասաց նա: Հարցին, որ մեկ տարի է, ինչ վարչապետ է, սակայն որևէ արդյունք չկա, չկարողացա՞ն այդ ծրագրերն իրականացնել, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Իրականացնում ենք, ես ձեզ ժամկետ խոսք չեմ տալիս, ոչ էլ պարտավոր եմ: Դա անպայման ազդելու է տնտեսության վրա»:

Դիտվել է՝ 1325

Մեկնաբանություններ