Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

ՄԻԵԴ-ի թեկնածուները հայտնի են

ՄԻԵԴ-ի թեկնածուները հայտնի են
03.03.2015 | 12:40

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող են ճանաչվել նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, միջազգային իրավունքի մասնագետ Արայիկ Ղազարյանը և վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը` հայտարարել է թեկնածուներին ընտրող մրցութային հանձնաժողովը՝ հավելելով, որ հաղթող մասնակիցների ցուցակը ներկայացվելու է նախագահին:

Դիտվել է՝ 1215

Մեկնաբանություններ