Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Գյումրու քաղաքապետը միջնորդություն է ակնկալում գլխավոր դատախազից

Գյումրու քաղաքապետը միջնորդություն է ակնկալում գլխավոր դատախազից
20.01.2015 | 14:02

Գյումրու քաղաքապետը ուղերձ է հղել Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ նշելով, որ նրանից Գյումրիում ակնկալում են միջնորդություն, որպեսզի հանցագործության նախաքննությունը հանձնվի հայ իրավապահ մարմիններին։ «Հայ իրավապահները կապահովեն գործի քննության արդարացիությունը և թափանցիկությունը, իսկ դատավարությունը տեղի ունենա Հայաստանի Հանրապետությունում։ Հուսով ենք` արդարադատությունը կհաղթանակի և մեղավորները կստանան արժանի պատիժ՝ օրենքի ողջ խստությամբ»,- ասված է Սամվել Բալասանյանի ուղերձում։
ՈՒղերձում նաև ասվում է, որ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ տեղի ունեցած սարսափազդու ողբերգությունը ցնցել է Գյումրի համայնքի բնակիչներին և ողջ հայությանը, ողբերգությունը առաջացրել է համայնքի բնակիչների արդարացի վրդովմունքը:
«Ազգաբնակչության մեջ տիրող լարվածությունը չի թուլանում, որը հղի է լուրջ հետևանքներով, ինչի ականատեսը եղանք վերջին օրերին: Համոզված ենք, որ ստեղծված իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել գործուն քայլեր»,- ասել է Գյումրու քաղաքապետը։
Բալասանյանը նաև ցավակցական ուղերձ է հղել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ։
«Անշուշտ, գազանաբար սպանությունից հետո բոլոր սրտացավ մարդկանց միակ սփոսանքը փոքրիկ Սերյոժան էր, ում համար աղոթում էր ամբողջ հայ ժողովուրդը: Գյումրու քաղաքապետարանի և անձամբ իմ անունից ցավակցում եմ փոքրիկի ազգականներին, գյումրեցիներին և բոլոր նրանց, ովքեր ողբերգական օրերին կիսեցին այս մեծ վիշտը: Համբերություն ու ոգու տոկունություն եմ մաղթում և ակնկալում խստագույն պատիժ ոճրագործի համար»,- ասված է ուղերձում։

Դիտվել է՝ 1357

Մեկնաբանություններ