Բելառուսի պաշտպանության նախարարությունը սկսել է տանկերի տեղափոխումը Ուկրաինայի հետ սահման. նշված տարածքներ են ուղարկվել հատուկ գործողությունների ստորաբաժանումներ, «Պոլոնեզ» հրթիռային համակարգեր և «Իսկանդեր» համալիրներ։ Նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե ուկրաինական հարվածային անօդաչուները խախտել են Բելառուսի օդային տարածքը։ «Ոչ մի սադրանք անպատասխան չի մնա»,- սպառնացել է պետության ղեկավարը։               
 

Բողոքարկելու են դատավճիռը

Բողոքարկելու են դատավճիռը
29.10.2014 | 12:43

Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով դատավճիռը հոկտեմբերի 27-ին փոխանցվել է մեղադրյալների պաշտպաններին։
Խորհրդակցական սենյակում մեկուկես ժամ անցկացնելուց հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանի հրապարակած 136- էջանոց վճռում պաշտպանները բազմաթիվ խախտումներ են գտել, որոնք թույլ են տալիս եզրակացնել՝ վճիռը ոչ թե դատավորն է կայացրել, այլ «մեկ այլ անձ»։
Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին դատավճիռը բողոքարկելու են։
«Դատարանը վերջնական մեղադրական դատավճիռ կայացրեց՝ նրանց մեղավոր ճանաչելով խուլիգանություն կատարելու մեջ, բայց այդ անձանցից որևէ մեկը խուլիգանություն չի կատարել, և նրանց չի կարելի որակել որպես խուլիգանություն կատարող անձ, դա նույնիսկ ամոթ է», - ասել է Ինեսա Պետրոսյանը:
Վերաքննիչ դատարանում պաշտպանները պահանջելու են իրենց պաշտպանյալներին անմեղ ճանաչել։
Ինեսա Պետրոսյանը վստահ է, որ Շանթին դատել են քաղաքական հայացքների համար, վճիռն էլ իջեցվել է վերևից: Նա, որպես ապացույց, հիշեցրել է Կոլումբիայի համալսարանում Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությունը, թե Շանթը հանցագործություն է կատարել։
Գործով մյուս պաշտպանի՝ Արա Զաքարյանի խոսքով՝ ցուցում տվողը Սերժ Սարգսյանն է, և մինչ նա չխոսի, ոչինչ չի փոխվի։

Դիտվել է՝ 1297

Մեկնաբանություններ