Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Անդրեասյանի կարծիքով` անհրաժեշտ է հրատապ կարգով ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցնել Գրանադայի կոնվենցիայի սկզբունքներին

Անդրեասյանի կարծիքով` անհրաժեշտ է հրատապ կարգով ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցնել Գրանադայի կոնվենցիայի սկզբունքներին
04.07.2014 | 12:50

«Աֆրիկյանների տան ու այլ պատմամշակութային հուշարձանների պաշտպանության հետ կապված լրջագույն բացթողումներից է այն, որ Հայաստանի օրենսդրությունը լիարժեք համապատասխանեցված չէ Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին Գրանադայի կոնվենցիայի սկզբունքներին, չնայած այդ Կոնվենցիան Հայաստանի կողմից վավերացվել է 2008 թվականի նոյեմբերի 21-ին»,- ասվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ: Կարեն Անդրեասյանը նշում է, որ մեր օրենսդրության մեջ «մասնավորապես թերի են պատմամշակութային հուշարձանների տեղափոխմանը վերաբերող կարգավորումները»: «Մեր համոզմամբ՝ քաղաքաշինական նպատակներով հուշարձանի տեղափոխումը հակասում է Գրանադայի կոնվենցիային, քանի որ Կոնվենցիայով նախատեսված բացառիկ դեպքերը, որոնք «հրամայաբար պահանջում են» հուշարձանի տեղափոխում, վերաբերում են միայն «հուշարձանի նյութական պահպանությանը»,- ասվում է հայտարարության մեջ և վկայակոչվում Գրանադայի կոնվենցիայի 5-րդ հոդվածը, ըստ որի` «Յուրաքանչյուր պետություն պարտավոր է միջոցներ ձեռնարկել պահպանվող որևէ հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումն արգելելու համար, բացի այն դեպքից, երբ այդպիսի հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել»:
Հայտարարության մեջ նշվում է, որ, համաձայն ՀՀ-ում գործող օրենսդրության, «հրամայաբար պահանջում է դրույթը» մեկնաբանվում է որպես բացառիկ դեպքեր` «տարածքի բնակլիմայական պայմանների վատթարացման (հեղեղատներ, սողանքներ, նստվածքներ, փլուզումներ և այլն) հետևանքով հուշարձանի կորուստը կանխելու և (կամ) հուշարձանի զբաղեցրած տարածքը պետական կարևորություն ունեցող քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով օգտագործման ծայրահեղ անհրաժեշտություն» (ՀՀ կառավարության 29.12.2005թ. որոշման հավելված) և ըստ պաշտպանի մեկնաբանության` «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքը և դրա հիման վրա 2005 թվականին ընդունված կառավարության որոշումը «չափազանց լայն հայեցողություն և մեկնաբանություն» են տվել արդեն 2008 թվականին վավերացված միջազգային Կոնվենցիայով նախատեսված հուշարձանի տեղափոխման բացառիկ դեպքերը բնութագրող «հրամայաբար պահանջում են» դրույթին: Եվ ուրեմն` «Աֆրիկյանների տան և այլ պատմամշակութային հուշարձանների արդյունավետ պաշտպանության համար անհրաժեշտ է հրատապ կարգով փոխել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքը և դրա հիման վրա ընդունված համապատասխան կառավարության որոշումները»:
Հայտարարության վերջում ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը հիշեցնում է, որ «ՀՀ Սահմանադրության 11-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն՝ պատմության և մշակույթի հուշարձանները, մշակութային այլ արժեքները գտնվում են պետության հոգածության և պաշտպանության ներքո: Ըստ սահմանադրական նորմի մեկնաբանության` պետության պարտականությունն է ոչ միայն փրկել հուշարձանները նյութական կորստից, այլև ապահովել դրանց բանական իմաստավորումը և սերունդների շարունակական հաղորդակցումն այդ արժեքներին (վերջին նպատակների իրագործումը հիմնականում հնարավոր է այն դեպքում, երբ հուշարձանը գտնվում է իր կառուցման վայրում)»:

Դիտվել է՝ 1724

Մեկնաբանություններ