Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Մարդու իրավունքների պաշտպանության միջոցառումների ծրագրի մեկնարկ

Մարդու իրավունքների պաշտպանության միջոցառումների ծրագրի մեկնարկ
01.07.2014 | 16:08

Ըստ coe.am կայքի` երեկ կայացած մամուլի ասուլիսում Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպական միության պատվիրակության, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ներկայացուցիչները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Մարդու իրավունքների պաշտպանության միջոցառումների ազգային ծրագրի վերաբերյալ: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետը, ՀՀ արդարադատության նախարարը, ՀՀ կառավարության այլ ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Ստորև ներկայացված է վերոնշյալ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների համատեղ հայտարարությունը
Մարդու իրավունքների պաշտպանության միջոցառումների ծրագրի մեկնարկի վերաբերյալ համատեղ հայտարարություն
Մենք, Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպական միության պատվիրակության, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության և Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները, ցանկանում ենք մեր գոհունակությունն արտահայտել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Մարդու իրավունքների պաշտպանության միջոցառումների ծրագրի ընդունման և Հայաստանի ողջ ժողովրդի համար մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար կարևորության վերահաստատման կապակցությամբ։
Միջոցառումների ծրագիրը հանդիսանում է կարևոր հանգրվան և պետական կառույցների կողմից համակարգված գործողությունների համար ծառայում է որպես «ճանապարհային քարտեզ»՝ ուղղված մարդու իրավունքների ասպարեզում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների և հանձնառությունների կատարմանը։
Մենք ողջունում ենք այս առաջին փորձը՝ մեկ տանիքի տակ համախմբելու մարդու իրավունքներին առնչվող հարցերի մի լայն շրջանակ։
Մենք գիտակցում ենք, որ Միջոցառումների ծրագիրը կենդանի փաստաթուղթ է, որն իր գործողության շրջանում ենթարկվելու է վերանայումների և լրացումների։ Հեռանկարում՝ մենք կառավարությանը կոչ ենք անում շարունակել ծրագրի ընդգրկման ընդլայնումը և ավելի վճռական քայլեր ձեռնարկել՝ ուղղված խտրականության բոլոր ձևերի վերացմանը, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի կանխարգելմանը, տղամարդկանց և կանանց միջև հավասարության առաջմղմանը, ինչպես նաև մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքի, լրատվամիջոցներում բազմակարծության, տեսակետներ արտահայտելու և միավորումներ կազմելու ազատության ապահովմանը։ Մենք ողջունում ենք այն փաստը, որ այս ծրագիրը ճանաչում է խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությունն ամրապնդելու անհրաժեշտությունը, և կառավարությանը կոչ ենք անում բազմապատկել այս ուղղությամբ գործադրվող ջանքերը՝ երաշխավորելու հավասար իրավունքներ և հնարավորություններ բոլորի համար։
Սա կարևորագույն հնարավորություն է՝ ցուցադրելու իրական հաշվետվականություն և ամրագրելու կոնկրետ պարտավորություններ՝ մարդու իրավունքների պաշտպանության հարցում առաջընթացի հասնելու համար։ Հետևաբար՝ մենք կառավարությանը խրախուսում ենք՝անհապաղ ձեռնարկելու գործողություններ հնարավոր ոլորտներում, օրինակ՝ ուղղված խտրականության դեմ պայքարի համապարփակ իրավական շրջանակի ստեղծմանը։ Կարևոր է նաև ստեղծել խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի դեպքերի արդյունավետ հետաքննության մի համակարգ։
Ցանկացած ծրագրի համար էական նշանակություն ունեն նաև մշտադիտարկման և գնահատման արդյունավետ մեխանիզմները՝ ապահովելու հաշվետվականություն, գրանցելու առաջընթացը և հատկորոշելու վերանայման ենթակա ոլորտները։ Եվ վերջապես, այս ծրագրի արդյունավետ իրականացումը հաստատապես պահանջելու է համապատասխան մարդկային և ֆինանսական ռեսուրսների հատկացում և տեղական ու մարզային իշխանությունների, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների պաշտպանների և լայն հանրության լիարժեք մասնակցություն։
Մենք վերահաստատում ենք իր առանցքային առաքելությունն իրականացնելու գործում կառավարությանն աջակցելու մեր պատրաստակամությունը՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների պաշտպանության:

Դիտվել է՝ 1620

Մեկնաբանություններ