Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Հաջորդ դատական նիստը՝ հուլիսի 4-ին

Հաջորդ դատական նիստը՝ հուլիսի 4-ին
27.06.2014 | 16:39

Անցյալ տարի, նոյեմբերի 5-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում հեղափոխության ակցիա իրականացրած Շանթ Հարությունյանի և իր համախոհների այսօրվա դատական նիստն ավարտվեց նրանով, որ ամբաստանյալներից ոչ ոք իրեն մեղավոր չճանաչեց: Նրանք բոլորը պնդեցին, որ պայքարում են հանուն հայրենիքի:

Շանթի համախոհներից Ալեք Պողոսյանը դատարանի դահլիճում հայտարարեց, որ իր որդիներից մեկի ծննդյան օրն է և շնորհավորեց նրան:
Իսկ հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 4-ին, ժամը 12.00-ին:

Դիտվել է՝ 1521

Մեկնաբանություններ