Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Հոգեբուժարանները՝ պատժիչ միջոց

Հոգեբուժարանները՝ պատժիչ միջոց
26.06.2014 | 15:02

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հունիսի 26-ը հռչակել է Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օր: Հայաստանի Հանրապետությունը միացել է «Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիային 1993 թվականի հունիսի 9-ին: Սակայն մինչ օրս խոշտանգումների սահմանումը, որը գործում է Հայաստանի Հանրապետությունում, չի համապատասխանում ՄԱԿ-ի վերոհիշյալ կոնվենցիայի դրույթներին:

Այսօր «Մեդիա» կենտրոնում հրավիրվել էր մամուլի ասուլիս՝ «Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օր. իրադրությունը Հայաստանում» թեմայով: Քաղաքացի Դվին Իսանյանը ասուլիսի ժամանակ պատմեց, թե ինչպես են ոստիկաններն իր նկատմամբ կիրառել բռնություններ, երբ նա մասնակցում էր Երևանի Մաշտոցի պուրակի անվանափոխման հետ կապված ակցիային: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ իր նկատմամբ բռնություն կիրառողներից մեկն էլ եղել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տեղակալը:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն անդրադարձավ քրեակատարողական հիմնարկներում տիրող վիճակին:
«Կարծես ունենք ամոթի հասարակություն: Մարդիկ չեն բողոքում իրենց նկատմամբ գործող բռնություններից»,- ասաց նա:
Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին էլ մտահոգում էր հոգեբուժարաններում տիրող վիճակը: Նա հայտարարեց, որ վերջին ինը տարում հոգեբուժարաններում գրանցվել է 308 մահացության դեպք, և մահացությունների թվով հոգեբուժարանները չեն զիջում զինված ուժերին: Արթուր Սաքունցին մտահոգում էր նաև այն հանգամանքը, որ հոգեբուժարաններում տեղի ունեցած մահվան դեպքերի առիթով վերջին չորս տարիներին չի հարուցվել ոչ մի քրեական գործ:
«Հոգեբուժարաններն այսօր օգտագործվում են որպես պատժիչ միջոց՝ հարազատների, քաղաքացիների միջև ժառանգության, սեփականության հարցերը լուծելու համար»,-ասաց իրավապաշտպանը:
«Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ համահիմնադիր Արտակ Զեյնալյանը հիշեց չորս տարի առաջ ոստիկանությունում Վահան Խալաֆյանի խոշտանգման դեպքը: Նա հիշեց նաև 2004 թ. ապրիլի 12-ին ընդդիմության հանրահավաքի ժամանակ խոշտանգման ենթարկված Գրիշա Վիրաբյանի դեպքը, որը, չնայած խոչընդոտներին, հաղթել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Արտակ Զեյնալյանը նկատեց, որ Վիրաբյանի գործով պետությունն ամեն ինչ արել էր, որպեսզի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չարձանագրի իրավունքի խախտման՝ խոշտանգման փաստը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1875

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ