Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Դեռ հայտնի չէ, թե երբ կդատեն Շանթին

Դեռ հայտնի չէ, թե երբ կդատեն Շանթին
04.06.2014 | 12:03

Անցյալ տարի, նոյեմբերի 5-ին, Երևանի կենտրոնում ակցիա իրականացրած Շանթ Հարությունյանի պաշտպան, փաստաբան Ինեսա Պետրոսյանը irates.am-ին տեղեկացրեց, որ երկուշաբթի օրն է տեսակցել իր պաշտպանյալին:

«Շանթը գտնվում է նորմալ վիճակում, տրամադրված է մարտական»,- ասաց Ինեսա Պետրոսյանը:
Շանթ Հարությունյանի և իր տասնչորս համախոհների գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և գտնվում է դատավոր Մնացական Մարտիրոսյանի վարույթում: Մնացական Մարտիրոսյանը նույն դատավորն է, որը 2008 թ. հետընտրական իրադարձություններից հետո քննում էր հանրահայտ «Յոթի գործը», որում, որպես մեղադրյալ, ներգրավված էր նաև Շանթ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով): Շանթ Հարությունյանին կալանավորելուց հետո ՀՀ իշխանությունները չխորշեցին նաև նրա անչափահաս որդուն՝ Շահենին հետապնդելուց, որը կազմակերպում էր ակցիաներ՝ ի պաշտպանություն իր հոր և մյուս քաղբանտարկյալների:
Առայժմ, սակայն, հայտնի չէ, թե երբ կլինի դատական առաջին նիստը:
«Սպասում ենք, թե երբ կլինի դատը»,- մեր զրույցի ժամանակ ասաց Շանթի կինը՝ Ռուզաննա Բադալյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1864

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ