Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Սերգեյ Իվանովը դատարանից չի վախենում

Սերգեյ Իվանովը դատարանից չի վախենում
27.05.2014 | 12:27

ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է դատարանում պատասխան տալ Ղրիմի միացման համար՝ նա պատասխանել է ՈՒկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հայտարարությանը, որ խոստացել էր թերակղզին վերադարձնելու համար օգտագործել իրավաբանական լծակներ: Իվանովը հիշեցրել է ՈՒկրաինայի բազմամիլիարդ պարտքը Ռուսաստանին գազի դիմաց: «Կսպասենք դատական հայցին, եթե նա մտադիր է դատարան դիմելու: Գլխավոը՝ որտե՞ղ է 3,5 միլիարդը»,- ընդգծել է Իվանովը:
Մեկնաբանելով Ռուսաստանի նկատմամբ իր ապագա քաղաքականությունը՝ նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոն խոստացել էր զուսպ լինել: Գերակա քայլերի թվում նա նշել էր պայքարը Ղրիմի համար: «Մենք կհաղթենք ղրիմցիների ըմբռնումը ստանալու մրցակցության մեջ: Ղրիմը ուկրաինական կլինի: ՈՒկրաինական իշխանությունը կգործադրի բոլոր լծակները: Առաջինը իրավականն է՝ հայցերի նախապատրաստումը միջազգային դատարանում»,- ասել էր Պորոշենկոն:
Արտահերթ նախագահական ընտրությունները ՈՒկրաինայում կայացան մայիսի 25-ին, մասնակցեց ընտրողների 60 տոկոսը, ԿԸՀ-ի վերջին տվյալներով` Պյոտր Պորոշենկոն ստացել է ձայների 53,7 տոկոսը, երկրորդը Յուլյա Տիմոշենկոն է՝ 13,1 տոկոս, երրորդը՝ Օլեգ Լյաշկոն՝ 8,4 տոկոս:
ՈՒկրաինական «Նավթոգազի» պարտքը «Գազպրոմին» 3,5 միլիարդ դոլար է: Ապրիլին ՈՒկրաինան կորցրեց զեղչերը, որից հետո հազար խորանարդ մետրի համար պետք է վճարի 485 դոլար՝ նախկին 268,5-ի փոխարեն: Մայիսին որոշում ընդունվեց ՈՒկրաինային գազ մատակարարել կանխավճարով: Եթե մինչև հունիսի 3-ը չվաճարեն, «Գազպրոմը» խոստանում է դադարեցնել գազի մատակարարումը: ՈՒկրաինան հրաժարվում է պարտքը վճարել՝ պատճառաբանելով, որ Ռուսաստանը պարտքը մեծացրել է: Կիևը պատրաստ է պարտքը վճարել, եթե Մոսկվան համաձայնի վերադառնալ նախկին գնին:

Դիտվել է՝ 1723

Մեկնաբանություններ