Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Կրեմլը Օդեսայի ողբերգության համար մեղադրում է Կիևին

Կրեմլը Օդեսայի ողբերգության համար մեղադրում է Կիևին
03.05.2014 | 22:54

Կրեմլը հայտարարել է, որ ՈՒկրաինայի իշխանությունները և Արևմուտքում նրանց աջակիցները պատասխանատու են Օդեսայում մարդկային զոհերի համար:
30 մարդ՝ հիմնականում ռուսամետ ակտիվիստներ, Օդեսայում զոհ են գնացել հրդեհին ՝ առայժմ չպարզված հանգամանքներում:
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Կրեմլը «այլևս լծակներ չունի» ՈՒկրաինայի արևելքում, սակայն խոստացել է «անել հնարավոր ամեն ինչ»՝ լարվածությունը թուլացնելու համար:

Դիտվել է՝ 440

Մեկնաբանություններ