-
13.02.2017|
13:30
ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին և Էդմոն Մարուքյանին թույլ չեն տվել դատապարտյալների հիվանդանոցում տեսակցել «հաց բերող» Արթուր Սարգսյանին:
-
13.02.2017|
12:10
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնումը:
-
11.02.2017|
15:37
Իսրայելցի դիվանագետները հանդիպել են Բելառուսի կողմից Ադրբեջանին արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ: Նա պահվում է Քյուրդահանի քննչական մեկուսարանում:
-
11.02.2017|
15:24
Հայաստանի ոստիկանությունը պարզել է, որ Մինսկում ձերբակալված և Բաքու արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի նկատմամբ երբեք Ինտելպոլի հետախուզում հայտարարված չի եղել։
-
09.02.2017|
23:03
Ադրբեջանում ռուսական դեսպանատան ներկայացուցիչները հանդիպել են բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ, որ Բաքվի քննչական N.1 մեկուսարանում է՝ տեղեկացնում է Interfax-ը՝ հղում կատարելով Գլխավոր դատախազությանը:
-
09.02.2017|
22:57
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ չեղյալ է հայտարարվել փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին Բելառուս գործուղելու ավելի վաղ կայացված որոշումը:
-
-
08.02.2017|
14:59
Մարդու հիմնարար իրավունքների բուն էությանը հակասող մեղադրանքների հիման վրա հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին շուրջ երկու ամիս անազատության մեջ պահելուց հետո՝ փետրվարի 7-ին, Բելառուսը նրան հանձնել է Ադրբեջանին: Լապշինի քրեական հետապնդումը նախաձեռնելով՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդել նախադեպ ձևավորելով լռեցնել Արցախի վերաբերյալ ազատ խոսքը և վախեցնել Արցախ այցելել ցանկացողներին:
-
08.02.2017|
14:57
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարում է է, որ Բելառուսում ձերբակալված Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալումը և նրա արտահանձնումը չի կարող որևէ նշանակություն ունենալ Լեռնային Ղարաբաղում լրագրողների ու իրավապաշտպանների աշխատանքի համար: «Այդ աշխատանքը համարվել և միշտ կհամարվի իրավաչափ. սա է սկզբունքը»,- ասված է օմբուդսմենի հայտարարությունում։
-
08.02.2017|
14:55
Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջանին նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև խոր անդունդը՝ հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: