07.11.2014|
13:11
ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամներ, ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Ստեփան Մարգարյանը և Վարդան Օսկանյանը կխորհրդակցեն ոչիշխանական քաղաքական կուսակցությունների հետ ոչիշխանական խորհրդարանական կուսակցությունների քաղաքական խորհուրդ ձևավորելու հարցի շուրջ՝ «Համաժողովրդական շարժման համակարգված գործունեությունն ապահովելու նպատակով»՝ հաղորդել են ԲՀԿ-ի քաղաքական խորհրդից, որն այսօր նիստ է գումարել։ ԲՀԿ-ի տարածած հայտարարությունում նշվում է, որ կուսակցության Երևանի և մարզերի գրասենյակները կտրամադրվեն համաժողովրդական շարժման քաղաքական խորհրդին` Համաժողովրդական շարժման գրասենյակներ հիմնելու նպատակով: