«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Արցախի հանձնման երեք կարևոր պատճառները

Արցախի հանձնման երեք կարևոր պատճառները
17.04.2023 | 23:34

1.Արմեն Սարգսյանի իշխանության գալը։

Սրան բերողները, իշխանությունը հանձնած թուլամորթները և լեգիտիմացնողները, (կապիկության մասնակիցները, այսինքն շշպիոն ընտրողները) ունեն իրենց մեղքի տարբեր չափաբաժինները։

2. Նիկոլի իշխանության գալը։

Սրան բերողները, իշխանությունը հանձնած թուլամորթները և կապիկության մասնակիցները (կեղծ հեղափոխության մասնակիցները, և Նիկոլ ընտրողները) ունեն իրենց մեղքի տարբեր չափաբաժինները։

3. Արայիկի իշխանության գալը։

Սրան բերողները, իշխանությունը փոխանցած թուլամորթները և կապիկության մասնակիցները (մինչև պատերազմը Արցախում հակակառավարական տարբեր ցույցեր անողները, կեղծ ընդիմությունը և Արայիկ ընտրողները) ունեն իրենց մեղքի տարբեր չափաբաժինները։

Համախմբում կլինի միայն այն ժամանակ, երբ բոլորը իրենց հոգու խորքում կզգան իրենց մեղքի չափաբաժինը:

Սերգեյ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հ.Գ. Պատմությունը կտա իր գնահատականը։

Դիտվել է՝ 1981

Մեկնաբանություններ