Եթե քեզ թագադրել են, բայց թագը գլխիդ մեծ է եկել, ապա այն սկզբում կընկնի աչքերիդ, և դու ոչինչ չես տեսնի: Հետո այն կիջնի ականջներիդ, և դու ոչինչ չես լսի: Հետո այն սահելով կիջնի շուրթերիդ, և դու ոչինչ չես կարողանա ասել:
Երջանկությունը շուկայում չի վաճառվում։ Գուցե կարող ես գնել լավ անկողին, բայց չես կարող գնել հանգիստ քուն: Միգուցե դու կարող ես գնել ամենաթանկ գեղեցիկ տունը, բայց չես կարող գնել երջանիկ տուն:
Հիմա ավելի հաճախ եմ մտածում սահմանին կանգնած զինվորի մասին: Նույնիսկ ինքս ինձ հարց եմ տալիս՝ ինչո՞վ ավելի օգտակար կլինեի Հայաստանին՝ վրձնո՞վ, թե՞ զենքով… Բոլոր խոսակցությունները դառնում են անհեթեթ ու անկարևոր, եթե սահմանը պաշտպանված չէ, եթե հողդ կամ անկախությունդ կորցնելու վտանգ կա:
Այդտեղ` ապագայում, յուսամ արդէն անկախ պետութիւն ունէք եւ իրագործել էք մեր դարաւոր երազանքը: Եթէ այո՛, ապա դուք հիմա ապրում եք ինչ-որ մէկի իրագործուած երազանքի մէջ:
Դեռ այն տարիներն էին, երբ, այժմ արդեն ավանդական դարձած խոզի բուդի փոխարեն, Նոր տարվա սեղաններին դրվում կամ գլխավոր հյուրասիրությունը համարվում էր Քյավառի քյուֆթան։
Վաղուց էին մտածում Չարենցին բնակարան տրամադրել, բայց չէր ստացվում. այն տարիներին Երևանում քիչ էին տուն շինում: Տեսնելով, որ բարի ցանկությամբ ոչինչ դուրս չի գալիս, գործն իր ձեռքն է առնում… Աղասի Խանջյանը:
Դոնալդ Թրամփը նշանակել է Ռոբերտ Ֆ. Քենեդիին իր առողջապահության «նախարար»։ Հիշեցնեմ, որ այս Քենեդի-կրտսերը քովիդային «համավարակի» և դրա անվան տակ մարդու կյանքի համար վտանգավոր սահմանափակումների ամենախիստ քննադատներից էր...