«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Տաթևի վանական համալիր օրական այցելում է 300-900 զբոսաշրջիկ

Տաթևի վանական  համալիր օրական այցելում է 300-900 զբոսաշրջիկ
02.10.2012 | 12:10

«Ճոպանուղու կառուցումն ինքնանպատակ չէր: Տաթևի վանական համալիրը, Որոտանի կիրճը ինքնին շատ գրավիչ զբոսաշրջային ուղղություն են Հայաստանում, սակայն վատորակ ճանապարհի, մայրաքաղաքից հեռու լինելու պատճառով քչերն էին այցելում»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «RVVZ» հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն ԱՐՏԱԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ, նշելով, որ ճոպանուղու բացումից հետո սկսվել է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին զբոսաշրջիկների մեծ հոսք: Ըստ նրա՝ որակական տեսակետից փոխվել են միջավայրը, Սյունիքի մարզը, կարելի է ասել, որոշակի առումով նաև` Հայաստանը:
Օրական 300-900 զբոսաշրջիկ է այցելում Որոտանի կիրճ և Տաթևի վանական համալիր: Եթե մինչև ճոպանուղու բացումը Գորիսում կար 3-4 հյուրանոց, այսօր խոսվում է 12-13 հյուրանոցի մասին:
Անդրադառնալով «Իրատես de facto»-ի «Ինչպե՞ս եք գնահատում զբոսաշրջիկներին մատուցվող ծառայությունների որակը» հարցին, Արտակ Մելքոնյանը պատասխանեց, որ ճոպանուղու աշխատանքը, կարելի է ասել, իրականացվում է միջազգայինի հետ համեմատելի որակով, սակայն կան ոլորտներ, որ պետք է զարգացնել: «Խոսքն օժանդակ ծառայությունների մասին է: Տաթևը բավականին հեռու է Երևանից (250 կմ): Սովորաբար մարդիկ 1-2 ժամ են անցկացնում այստեղ, որը բավարար չէ Տաթևի ամբողջ հարստությունը, բնությունը, կրոնական արժեքներն ընկալելու համար: Այդ պատճառով փորձում ենք որոշակի ենթահամակարգեր ստեղծել, որ այցելուները կարողանան հնարավորինս շատ ժամանակ անցկացնել այստեղ և օգտվել տեղի ծառայություններից»,- ասաց նա:
Նշենք, որ Տաթևի զբոսաշրջային գոտու շահույթն ուղղվում է վանական համալիրի վերանորոգմանը: Ենթադրվում է որ այն կավարտվի 2017-ին: «Սա շինարարություն չէ, այլ ռեստավրացիա, ինժեներական բարդ խնդիրներ կան, որ պետք է խորությամբ ուսումնասիրվեն և որոշակի աշխատանքներ տարվեն»,- ասաց Արտակ Մելքոնյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2602

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ