«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Շիրակացու ճեմարանն է հայաստանյան ներկայացուցչությունը

Շիրակացու ճեմարանն է հայաստանյան ներկայացուցչությունը
14.09.2012 | 12:30

«Կանաչ մոլորակ» միջազգային էկոլոգիական շարժման մրցույթներն իրականացնում է Ռուսաստանի Դաշնությունը։ Դա շատ ներկայացուցչական ֆորում է, որը մեծ հեղինակություն է վայելում։ Այդ մրցույթներին մասնակցում են Ռուսաստանի 77 սուբյեկտներ, ինչպես նաև ներկայացուցիչներ տարբեր երկրներից` Հայաստան, Բելառուս, Բուլղարիա, Բրազիլիա, Գերմանիա, Հնդկաստան, Իտալիա, Ղազախստան, Չինաստան, Մոլդովա, Ռումինիա, ՈՒզբեկստան, ՈՒկրաինա, Էստոնիա։

«Կանաչ մոլորակի» ժյուրիի կազմում են ռուսաստանյան քաղաքական գործիչներ, ճանաչված գիտնականներ, արվեստագետներ, մանկավարժներ։

Այս տարի անցկացվեց 10-րդ մրցույթը, որին մասնակցեց 500 հազար աշակերտ վերը նշված երկրներից։ Ժյուրին նշեց, որ տարեցտարի ավելանում է ստեղծագործական հայտնագործությունների քանակը, ասպարեզ են գալիս վառ երևակայությամբ տաղանդավոր երեխաներ։
Մրցույթներն անցկացվում են հետևյալ անվանակարգերով` «Գիտափորձ տիեզերքում», «Բնությունն անգին պարգև է, միակը բոլորի համար», «Անտառի կյանքը և մարդկային ճակատագրերը», «Դարավոր ավանդույթների բազմազանություն»։ Մեծ տեղ է հատկացվում և արվեստին` «Կանաչ մոլորակը` երեխաների աչքերով» (մանկական նկարների և լուսանկարների մրցույթ), «Թատերական և ֆոլկլորային արվեստ»։
-Արդեն մի քանի տարի է, ինչ Անանիա Շիրակացու անվան ճեմարանն ակտիվ մասնակցում է «Կանաչ մոլորակի» մրցույթներին,- պատմում է ճեմարանի փոխտնօրեն ԻՐԻՆԱ ՍԱՀԱԿՅԱՆԸ։- Մեր սաների չորս տասնյակից ավելի աշխատանքները տարբեր մրցույթներում արժանացել են դափնիների և դիպլոմների։ 2011 թվականին ճեմարանին շնորհվել են «Գրինլայտ» միջազգային էկոլոգիական հասարակական կազմակերպության պատվոգիրը և մեդալը։ Պատվոգրի է արժանացել և շարժման գլխավոր հովանավոր «Ռոսատոմը», իսկ Եվրասիական աստղագիտական ընկերությունը պարգևատրել է աստղագիտական կրթության դիպլոմով։
Երկրորդ անգամ դափնեկրի կոչմանն են արժանացել ճեմարանի թատերական և պարային ստուդիաները։ Դափնեկրի կոչում ունեն նաև մնջախաղի թատրոնը, պատանի լուսանկարիչներն ու նկարիչները։ Իսկ գիտական աշխատանքների աշակերտ դափնեկիրները բազմաթիվ են և ապացուցել են, որ հետագայում մեծ ներդրում կունենան հայրենական գիտության զարգացման գործում։
Ճեմարանն արդեն 3 անգամ արժանացել է «Կանաչ մոլորակի» հատուկ պատվոգրին` դպրոցականների էկոլոգիական շարժման ազգային փուլի կազմակերպման համար։ «Կանաչ մոլորակի» ղեկավարությունը բարձր գնահատեց Շիրակացու ճեմարանի ներդրումը դպրոցականների էկոլոգիական դաստիարակության կազմակերպման և շարժմանն աջակցելու գործում և առաջարկել է ճեմարանին դառնալ շարժման ներկայուցուցչությունը Հայաստանում։ Ճեմարանի աշխատակազմը և սաները սիրով ընդունեցին այդ առաջարկը։ Ընտրվեց «Կանաչ մոլորակ» միջազգային էկոլոգիական շարժման հայաստանյան ներկայացուցչական խորհուրդ` ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանի գլխավորությամբ։
Հուսանք, որ հետագայում էլ Անանիա Շիրակացու անվան ճեմարանի սաներն ակտիվորեն կմասնակցեն «Կանաչ մոլորակի» մրցույթներին և կարժանանան բարձրագույն պարգևների։


Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3677

Մեկնաբանություններ