«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

«Այս նշանակալից գործի վրա փորձում են կեղտ լցնել»

«Այս նշանակալից գործի վրա փորձում են կեղտ լցնել»
30.07.2012 | 17:57

Մի արտառոց հրապարակում առիթ դարձավ խնդրի շուրջ զրուցելու ՀՆՄ նախագահ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԻ հետ։

-Պարոն Աղամյան, վերջերս մի ակնհայտ զրպարտչական բնույթի նյութ տպագրվեց հայկական օրաթերթերից մեկում, ուր բացասական անդրադարձեր կային ազգանվեր մի մշակութային երևույթի վերաբերյալ։ Եվ սա` հիշյալ իրադարձությունից երկու տարի անց։
-Ցեղասպանության 95-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը կայացավ 2010-ի ապրիլին` Հայաստանի նկարիչների միությունում։ Առաջին անգամ մշակույթի նախարարությունը նախաձեռնեց մի բան, որը յուրաքանչյուր տարի նախաձեռնում էր Հայաստանի կուլտուրայի նախարարությունը` խորհրդային տարիներին։ Ցուցահանդեսից ընտրվեցին լավագույն ստեղծագործությունները, որոնք պիտի համալրեին հանրապետության պետական ֆոնդերը։ Անկեղծ ասեմ, առաջարկված գումարները նշանակալիորեն զիջում էին ստեղծագործությունների իրական արժեքին։ Վեց մրցանակակիր հեղինակներից միայն մեկը չցանկացավ առաջարկված գնով հանձնել իր գործը, մյուսներս համաձայնեցինք։
-Բարի, բայց ինչո՞ւ հանկարծ շրջանառության մեջ է դրվում երկու տարվա վաղեմության իրադարձությունը։
-Մինչ հարցին պատասխանելը ներկայացնեմ երևույթի նախապատմությունը։ 2010-ին հանդիպեցի Մոսկվայում բնակվող, ծագումով արցախցի Գրիգորի Արկադիի Գաբրիելյանցի հետ։ Նա, ի դեպ, երկրաբանության խորհրդային վերջին նախարարն էր։ Ի դեպ, նրա հուշարձանը, որքան տեղյակ եմ, կենդանության օրոք դրված է Թուրքմենստանում։ Գրիգորի Գաբրիելյանցն է հայտնաբերել թուրքմենական գազն ու նավթը տակավին երիտասարդ հասակում։ Նա կերպարվեստի հավաքածու ունի և կամենում էր Արցախում հիմնել պատկերասրահ, ինչպես, ասենք, Երևանում է։ Սա ինձ համար շատ հաճելի անակնկալ էր, ազգային-հեռանկարային ծրագիր։ Ինքս էլ, բնականաբար, իմ լուման ներդրեցի այս գործում։ Կապվեցի Մոսկվայում բնակվող ընկերոջս` խոշոր հավաքածուի սեփականատեր Սամվել Հովհաննիսյանի հետ (նա մեր միության անդամ է, արվեստաբան)։ Վերջինս մեծ ջերմությամբ արձագանքեց և Արցախի ապագա պատկերասրահին նվիրեց 60-ից ավելի աշխատանք` նշանավոր կտավներ, այդ թվում նաև Սարյան։ Մոսկվայում այս առիթով շնորհանդես կազմակերպվեց Հայաստանի դեսպանատանը, հավաքվել էին հարյուրից ավելի աշխատանքներ։ Երևանում ինքս կազմակերպեցի ՀՆՄ անդամների նվիրատվությունների ցուցահանդես նկարիչների միության մեծ ցուցասրահում։ Բազմաթիվ նկարիչներ նվիրաբերեցին իրենց լավագույն գործերից, այդ թվում և ես։ Սրան հավելեցինք նկարներ ՀՆՄ նկարադարանից։ Այնուհետև դիմեցի մշակույթի նախարար տիկին Պողոսյանին` առաջարկելով նախարարության պահոցներում գտնվող հազարավոր ստեղծագործություններից ընտրել և համալրել նորաստեղծ պատկերասրահը։ Տիկին Պողոսյանն իր հերթին առաջարկեց Ցեղասպանության 95-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսի պետական հանձնաժողովի ընտրած հինգ լավագույն ստեղծագործությունները ևս միացնել նորաստեղծ հավաքածուին։ Գաբրիելյանին հաջողվեց Մոսկվայից ուղարկել հավաքածուն, իսկ դա բավականին բարդ գործ է, կապված ոչ միայն ֆինանսանյութական միջոցների, այլև փաստաթղթային ձևակերպումների հետ, ի վերջո, ՌԴ-ից դուրս էին բերվում որոշակի մշակութային արժեքներ։
Գալիք աշնանը Շուշիում ավարտվում են վերանորոգչական աշխատանքները, և այնտեղ կբացվի Արցախի Հանրապետության ազգային պատկերասրահը` համալրված Մոսկվայից նվիրաբերված շուրջ 200 և Հայաստանից նվիրաբերված շուրջ 100 ստեղծագործություններով։
-Նշված հրապարակման նպատակը դառնում է անըմբռնելի և, դրանով իսկ, վտանգահարույց։
-Այս նշանակալից գործի վրա փորձում են կեղտ լցնել և նյութի անհայտ պատվիրատուն ու հոդվածագիրը, չհասկանալով, իսկ գուցե նաև կանխամտածված, առհասարակ սեպ են խրում Հայաստան-Արցախ միասնության մեջ` հանդես գալով ակնհայտ ապազգային դիրքերից։ Սա նրանց խղճին եմ թողնում։


Զրույցը` Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 3551

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ