Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Արման Նշանյանը կներկայացնի հայկական և համաշխարհային սիրված երգեր

Արման Նշանյանը կներկայացնի հայկական և համաշխարհային սիրված երգեր
07.07.2012 | 13:16

Հուլիսի 7-ին Գաֆեսճէան արվեստի կենտրոնում տեղի կունենա օպերային երգիչ, դերասան Արման Նշանյանի մենահամերգը:

«Կասկադի երաժշտությունը» համերգաշարի շրջանակներում կհնչեն հայկական և համաշխարհային սիրված երգեր: Համերգի սկիզբը` ժամը 20:00-ին: Մեզ հետ զրույցում Արման Նշանյանը տեղեկացրեց, որ ծրագրում նախատեսված են օպերային արիաներ, նեապոլիտանական գործեր, հայկական, անգլիական, իսպանական սիրված ռոմանսներ (Granada, O sole mio, My way): Համերգին կմասնակցի նաև Los Locos Flamenco Band-ը: Կլինի նվագակցություն` դաշնամուրով, կիթառով և կագոնով, ինչպես նաև հետաքրքիր մեկնաբանություններ: Արման Նշանյանը տեղեկացրեց նաև իր մոտակա ծրագրերի մասին, այն է` մի շարք ֆիլմերի առաջարկներ, համերգներ ԱՄՆ-ում և Հայաստանում, հետաքրքիր հաղորդում Սոս Ջանիբեկյանի հետ, ինչպես նաև կինոարտադրության և դերասանական ստուդիայի հիմնում: Արման Նշանյանը նկարահանվում է նաև հեռուստասերիալներում: Վերջերս շատ է խոսվում, որ սերիալներում ցուցադրվող բռնության տեսարաններն (և ոչ միայն) իրենց անդրադարձն են գտնում իրականության մեջ: Մերօրյա կինոն, երգն ու երաժշտությունը, որպես հոգևոր սնունդ, քարոզչության միջոց, ի՞նչ է տալիս հանրությանը: Անդրադառնալով մեր հարցին, Արման Նշանյանը պատասխանեց, որ լիովին համաձայն է` հեռուստատեսությունը, ռադիոն, հեռուստասերիալները, երաժշտությունը մեծ ուժ են, կարող են ունենալ դրական, նաև բացասական ազդեցություն հանրության և աճող սերնդի վրա: «Եթե նշված ոլորտներում ուղղակի կամ անուղղակի կերպով կա բացասական «հաղորդագրություն», այն պետք է շատ արագ և միանշանակ արգելվի,-ասաց նա:- Ես ինքս առաջինը կհրաժարվեմ իմ մասնակցությունից: Նյութական արժեքը չի կարող ավելի կարևոր լինել, քան իրական արվեստագետի պատասխանատվությունն իր տաղանդի և Աստծո առաջ»:

Հավելենք, որ Արման Նշանյանը աշխարհի այն 500 դերասաններից է, ովքեր ցմահ անդամակցության իրավունք ունեն Լի Ստրասբերգի անվան դերասանական ստուդիային, որի նախագահն է դերասան Ալ Պաչինոն: Այստեղ ժամանակին կրթվել են Մերիլին Մոնրոն, Դե Նիրոն, Մարլոն Բրանդոն և այլ աստղեր:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4871

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ