«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

«Բանավոր հաղորդակցման մշակույթ» առարկայի անհրաժեշտությունը վաղուց կար

«Բանավոր հաղորդակցման մշակույթ» առարկայի անհրաժեշտությունը վաղուց կար
03.07.2012 | 00:07

Արդեն երկրորդ տարին է՝ լրագրության ֆակուլտետ ընդունվել ցանկացող դիմորդները քննություն են հանձնում «Բանավոր հաղորդակցման մշակույթ» առարկայից։ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, «Բանավոր հաղորդակցման մշակույթ» առարկայի քննական հանձնաժողովի նախագահ Նաղաշ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ քննական այս առարկայի անհրաժեշտությունը կար վաղուց, երբ ապագա լրագրողները հանձնում էին հիմնականում այն քննությունները, ինչ հայ բանասիրության ֆակուլտետի դիմորդները։ «Ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ որպես բաժին, տարիներ շարունակ եղել է բանասիրական ֆակուլտետի կազմում։ Այն մտայնությունը, որ ժուռնալիստիկան և բանասիրությունը գրեթե նույն մասնագիտություններն են, և ամեն մի գրագետ մարդ կարող է ժուռնալիստ լինել, տարիներ շարունակ խանգարել է։ Վերջապես հաղթել է այն գիտակցությունը, որ լրագրությունն առանձին մասնագիտություն է, այն առնչություն ունի բանասիրության, քաղաքագիտության, տնտեսագիտության, այլ մասնագիտությունների, գիտակարգերի ու գիտաճյուղերի հետ։ ՈՒստի պետք է ապագա լրագրողների ընտրությունը նույնպես առանձին լինի, և ոչ թե ընդունվեն գրեթե նույն քննություններով, ինչ բանասերները»,- նշում է Նաղաշ Մարտիրոսյանը։ Ըստ նրա՝ բանավոր հաղորդակցման մշակույթ քննությունն օգնում է ճշտելու դիմորդի բառապաշարը, բանավոր խոսքի մշակույթը, ընտրած ոլորտի վերաբերյալ ճանաչողական իմացությունը։
Նաղաշ Մարտիրոսյանը նշում է, որ «Բանավոր հաղորդակցման մշակույթ» առարկայի քննական հանձնաժողովում ընդգրկված են լրագրության ոլորտի հայտնի ներկայացուցիչներ՝ Հայաստանի հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի տեղակալ, գրող-հրապարակախոս, հաղորդաշարերի հեղինակ Ստեփան Զաքարյանը, «Առաջին լրատվականի» առաջատար մշակութային լրագրող Նունե Ալեքսանյանը, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ Արմեն Հովակիմյանը, «Շախմատային Հայաստան» հանդեսի գլխավոր խմբագիր Գագիկ Հովհաննիսյանը։ «Աշխատել ենք հնարավորինս բացել դիմորդի մեջ եղած լույսը, հասկանալ` արդյո՞ք ճիշտ մասնագիտական ընտրություն է կատարել, առնչությունները մամուլի հետ։ Կան և՛ լավ, և՛ բացարձակ անտեղյակ դիմորդներ։ Ընդհանուր առմամբ պետք է ասեմ, որ հրաշալի սերունդ է գալիս։ Եվ տխրելու, մտահոգվելու քիչ առիթ ունենք»,- ասաց Նաղաշ Մարտիրոսյանը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 10728

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ