ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Երիտասարդները մասնագիտանում են կիրառական քաղաքագիտության ոլորտում

Երիտասարդները մասնագիտանում են կիրառական քաղաքագիտության ոլորտում
25.05.2012 | 23:59

Մայիսի 26-ին տեղի կունենա Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպված «Կիրառական քաղաքագիտություն» դասընթացի մասնակիցների ավարտական վկայականների հանձնման արարողությունը։ Ծրագրին մասնակցել է մրցութային կարգով նախապես ընտրված 25 երիտասարդ։ Երեք ամիսների ընթացքում երիտասարդները մասնակցել են տարբեր թեմաներով սեմինարների։ Դասընթացավարները հեղինակավոր գիտնականներ, փորձագետներ, վերլուծաբաններ էին։

«Կիրառական քաղաքագիտություն» դասընթացի նպատակն էր բարձրացնել երիտասարդների քաղաքական գիտակցությունը, նաև կիրառական քաղաքագիտության ոլորտում որոշակի հմտություններ և փորձ հաղորդել նրանց։

«Կիրառական քաղաքագիտություն» խորագրով դասընթացի ավարտական վկայականների հանձնման արարողությանը ներկա կլինեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, Ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը, ռազմական փորձագետներ Դավիթ Ջամալյանը և Արծրուն Հովհաննիսյանը։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 5700

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ