Եռակողմի 6-րդ կետում շեշտված է «Լաչինի միջանցք», այլ կերպ չէր էլ կարող լինել:
30 տարի Ադրբեջանի տարածքային ամբողջությունից օտարված է այդ տարածքը և գտնվում է Հայաստանի տնօրինման տակ:
9-րդ կետում ամրագրված է Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին միացնող կապուղու մասին:
(արևմտյան շրջաններ. որ Նիկոլը չկարողանա մուտիտներ անել ու ասենք Իջևանով ճամփա առաջարկել):
Ե՛վ 6-րդ, և՛ 9 -րդ կետերի մեկը Հայաստանի հետ ,մյուսը Ադրբեջանի հետ միացնող կապուղիները նույնական են:
Հայելային :
Ինչպիսին կլինի Լաչինի կարգավիճակը, այդպիսին էլ կլինի Զանգեզուրով անցնողի կարգավիճակը:
Ադրբեջանը ցանկանու՞մ է որ իր սուվերեն տարածք Լաչինը լինի հայերի սեփականությունը:
Ո՛չ:
Դրա համար էլ դրեց մաքսակետ:
Դրանով Լաչինի միջանցքի կարգավիճակն իջեցրեց սովորական ճանապարհի կարգավիճակի:
Ավտոմատ իջնում է նաև Զանգեզուրով անցնելիք կապուղու կարգավիճակը:
Բայրամովը հայտարարեց ,որ Հակարիի կամրջի վրա, ըստ պայմանավորվածության, Հայաստանն էլ պիտի մաքսակետ դներ, բայց հրաժարվեց:
(Մեր ԱԳՆ -ն սա չի հերքել):
Իսկ ինչու՞ Հայաստանը հրաժարվեց:
Որովհետև, եթե ինքն էլ դներ մաքսակետ Լաչինի երթուղու վրա, ապագա զանգեզուրյան երթուղու վրա էլ Ադրբեջանն էր դնելու:
Իսկ հիմա, ապագա երթուղու վրա կլինի միայն հայկական մաքսակետ, ինչպես լաչինյան երթուղու վրա ադրբեջանականն է :
Սա է, ուրիշ ֆոկուս չկա: Սկսեք ձեր ստանձնած պարտավորության կատարման աշխատանքները , Լաչինի ճանապարհի շրջափակումը կբացվի:
Որովհետև` չկա՞ Նախիջևանը Ադրբեջանին կապող երթուղի, չկա նաև Արցախը Հայաստանին կապողը:
Բաշ նա բաշ:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ