ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Պուտին. Մեր ազդեցությունը հետխորհրդային տարածությունում աճում է

Պուտին. Մեր ազդեցությունը հետխորհրդային տարածությունում աճում է
14.02.2021 | 22:57

Որքան Ռուսաստանը հզորանում է, այնքան ուժգնանում է նրան զսպելու քաղաքականությունը, ռուսական ԶԼՄ գլխավոր խմբագիրների հետ կայացած փակ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ТАСС-ը:

«Հենց սկսեցինք կայունանալ, ոտքի կանգնել, վերջ՝ միանգամից զսպման քաղաքականությունը սկսվեց: Հենց այդ պահից սկսած կամաց-կամաց, փոքր քայլերով, բայց ավելի ու ավելի ընդլայնվեց դա, և որքան մենք ավելի ուժեղացանք, այդքան ուժգնանում է մեզ զսպելու քաղաքականությունը»,- հայտարարել է Պուտինը: Ըստ նրա՝ Ռուսաստանին զսպելու քաղաքականությունը դրսևորվում է նաև տնտեսության ոլորտում:

Պուտինն ասել է, որ Ռուսաստանի ազդեցությունը հետխորհրդային տարածքում աճում է, և Արևմուտքը դա կասեցնելու նպատակով ամբիցիոզ մարդկանց է օգտագործելու: Ռուսաստանի նախագահը վստահ է, որ Ռուսաստանի ձեռքբերումները նյարդայնացնում են պոտենցիալ հակառակորդներին:

Դիտվել է՝ 3502

Մեկնաբանություններ