ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Հայի ուժեղ տեսակին ատողն էսօր ծաղկեպսակ է դնում Սպարապետի շիրմին

Հայի ուժեղ տեսակին ատողն էսօր ծաղկեպսակ է դնում Սպարապետի շիրմին
05.03.2024 | 12:31

Մինչև 2018-ը կյանքում երբեք Վազգենի գերեզմանին չգնացածն էսօր ամբողջ Եռաբլուրն է բլոկում, որ գնա ու ծաղրի Սպարապետին. թե բա՝ հարգանի տուրք։ Վազգենի համար ամենամեծ ու միակ հարգանքի տուրքն էն կլիներ, որ իր վաստակը գնահատվեր ոչ թե լոկ Եռաբլուրում պսակ դնելով ու ձևական խոնարհվելով, այլ Շուշիում էդ ամեն ինչը կազմակերպելով, Արցախ գնալով:

Ամբողջ կյանքը Վազգեն ատածն էսօր սինլքորությամբ փորձում է մարդկանց զգացմունքների վրա խաղալ ու նրան արհեստական դիֆերամբներ ձոնել, ցիտել, տարբեր մեկնաբանություններ անել։ Բայց հոգու խորքում՝ այլ իրողություն է․ բավարարված ու փառավորված հոգի ու անասնական հաճույք, ինչը ծորում է նրա արյունռուշտ հայացքից, հային ատող հայացքից։

Ինձ մոտ լեգիտիմ հարց է առաջանում, թե ի՞նչ է ասել Սպարապետի գերեզմանին կռթնելով. որ Վազգենի երեխուն տվեց թուրքի՞ն, թե՞, որ Շուշիում գտնվող արձանն են անարգել։

Հայի ուժեղ տեսակին ատողը, կռված բոլոր մարդկանցից նողկողն էսօր լկտիաբար կանգնում ու ծաղկեպսակ է դնում Սպարապետի շիրիմին, ու ցինիկաբար ժպտում, նկարվում կամերաների առաջ։

Լավ, դա ոչինչ, գիտենք՝ անսուրբ ու անինքնասեր արարած է, բա էն զինվորականնե՞րը, դրանք ո՞նց են գնում ու Վազգենի գերեզմանի մոտ կանգնում։ Դուք ձեր մտքում ի՞նչ եք ասում․ ասում եք՝ «շեֆ ջան, ձեռներներս լվացի՞նք», թե՝ «թողածդ պահում ենք»։

Էն ԳՇ պետ կոչվածն էլ կանգնել է լրագրողների առաջ ու եսիմինչով զբաղված․ թե բա՝ «ձեր հարցերն իրենց մեջ գաղտնիք են պարունակում»։ Անգիր արած տեքստ․ խոսքի մեջ ասում է՝ «հակառակորդի նկատմամբ», ու մեկ էլ շուտ ուղղում իրեն, թե՝ «ադրբեջանցիների»։ Երևի ջոկեց, որ «հակառակորդ» եզրույթը կարող է քցի ոտին, միանգամից ուղղեց (էլ չեմ ասում՝ ասեր «թշնամի»)։

Մինչև սրանք չհասկանան (ինչի վրա իհարկե խիստ կասկածում եմ), որ թուրքն է մեր թշնամին, այդ թվում՝ ներքին թուրքը, մեզ ոչ մի արևոտ օր չի սպասվում, սենց կզած ու ճմրթված էլ շարունակելու են քշել, պղծել ու անարգել բոլորիս։

Հայաստանից էլ բան չի մնացել, մի քանի թղթաբանություն է, էս է՝ կկարգեն, կգնան առաջ։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1208

Մեկնաբանություններ