ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Արցախի և Հայոց պատմության ուրացումը մտավ զորամասե՞ր

Արցախի և Հայոց պատմության ուրացումը մտավ զորամասե՞ր
12.02.2024 | 15:25

Մի քանի տեղից ահազանգեր ենք ստացել, որ անցած հինգշաբթի` ամսի 8-ին, հրահանգ է իջեցվել` զորանոցներից անհապաղ հեռացնելու Գ.Նժդեհի նկարները, ԱՀ քարտեզը և Հայկական պետականությունների մասին պատմող պաստառները։

Ստորև ներկայացնում եմ այն պաստառները, որոնք հանվել են, նշեմ, որ նախկինում սրանք պատվիրված են եղել ՊՆ-ի կողմից, որպես գույք տրամադրված են եղել բոլոր զորամասերին և դրանց փակցնելը եղել է պարտադիր։

Ինձ պատմեցին, որ որոշ տեղեր զինվորները նաև ընդդիմացել են, օրինակ, հոսպիտալներից մեկում ուրացման դեմ մեծ աղմուկ են բարձրացրել բուժառու զինվորները և հարցը լուծելու համար ներգրավվել են ռազմական ոստիկաններ։

Այս պահին փորձում ենք երևույթի մասին տեղեկություններ հավաքել նաև այլ զորամասերից և ակնկալում ենք ՊՆ պարզաբանումը:

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3153

Մեկնաբանություններ