ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Նրանք բոլորը մերժվելու են հանրայնորեն

Նրանք բոլորը մերժվելու են հանրայնորեն
05.12.2023 | 19:02

1979 հեղափոխությունից հետո իրանցիները հաշվեհարդար են տեսնում նախկին ռեժիմին ծառայած մարդկանց նկատմամբ։

Բավականաչափ խաղաղ միջոցառում է, ի տարբերություն այլ վայրերում՝ երկրներում կատարված արյունահեղությունների։

Բերել եմ մեր հարևան ժողովրդի օրինակը, որ պարզ լինի մոտավորապես, թե ինչ է կատարվելու մեր երկրում իշխանափոխությունից հետո։

Նորից եմ կրկնում՝ սա ամենամեղմ տարբերակն է։ Հուսով եմ՝ ստալինյան բռնություններին չենք հասնի, երբ բոլշևիկյան պետական մեքենան ամբողջ թափով՝ բիրտ ու արյունալի խոշտանգումներով աշխատում էր «անգլիական շպիոների» դեմ, որովհետև այն ժամանակ էլ հասարակությունները հասել էին այլասերության՝ ոչ առանց դրսի օգնության։

Այսպիսի ճակատագիր է սպասվում հազարավոր պետական ու կուսակցական ծառայողներին, որոնք հավի նման, մեծ ցնծությամբ՝ առանց պատմության դասերը սերտելու ծառայում են այս պիղծ ռեժիմին ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ՝ մարզերում։

Անհոգ հրամաններ ու կարգադրություններ են կատարում, ժպիտները դեմքին լուսանկարվում պիղծ ու խեղկատակ առաջնորդների հետ և այլն, և այլն։

Դժվար թե նրանք այս լուսանկարին ու գրառմանն արձագանքեն, բայց այս ընթացքն անխուսափելի է։

Ու ես խղճում եմ այդ հազարավոր մարդկանց, որովհետև նրանք կործանում են ոչ միայն իրենց ճակատագիրը, այլև՝ սեփական ժառանգների։ Նրանք բոլորը մերժվելու են հանրայնորեն ամենաքիչը մի քանի սերունդ։ Լավագույն դեպքում նրանց սպասվում է մերժվածների՝ բորոտների կարգավիճակը։

Ահա թե ինչ է պատահում, երբ մարդիկ պատկերացում չունեն կամ էլ արհամարհում ու անտեսում են պատմական օրինաչափ ու անխուսափելի իրադարձությունների շղթան՝ իր շատ տրամաբանական հանգուցալուծմամբ։

Արդարությունը միշտ էլ հաղթում է։

Չկասկածե՛ք:

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 2204

Մեկնաբանություններ