«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ձեր որբաբաժին հացը երբեք չի դառնա հայրենի տուն ու աշխարհ

Ձեր որբաբաժին հացը երբեք չի դառնա հայրենի տուն ու աշխարհ
26.09.2023 | 20:19

Մեր մտքերը երեկ Ստեփանակերտում տեղի ունեցած` բենզինի ողբերգական պայթյունի զոհերի և նրանց հարազատների հետ են՝ X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Դեպի Լեռնային Ղարաբաղ միջազգային մարդասիրական անարգել հասանելիության հրատապ անհրաժեշտություն կա։ ԵՄ-ը հայտարարել է լրացուցիչ օգնության մասին և պատրաստ է ավելին անել»,- գրել է Բորելը։

Ի՞նչ դնեմ սրա անունը` կապիկություն, անառակություն, ցինիկություն, երկերեսանիություն, կավատություն, այնպիսի սատանայություն, որ նույնիսկ ամենաիսկական սատանան այս մտքերից կզարհուրեր։

Պարոն Բորել, այս և նման կարգի ողբերգությունները ձեր թողտվությամբ ու քաջալերանքով են ցանվում, որ որբեր գտնեք ու որբանոցներ բացեք, գթասրտության օջախներ, որ երևա, թե ձեզ համար թանկ են մարդկային արժեքները, հիմնարար ազատությունները, ապրելու իրավունքը, բարի կամքը։

Եթե այդպես լիներ, դուք, որպես միջազգային իրավունքի ճարտարապետներ, կճանաչեիք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ժողովրդավարական այն բոլոր ինստիտուտները, որոնք շուրջ երեք տասնամյակ կենսունակորեն գործում էին Արցախի Հանրապետության կյանքում։ Եթե այդպես լիներ, դուք կկանխեիք բռնակալ երկրի բարբարոսական ներխուժումն ու ցեղասպանությունը, որը հենց հիմա էլ ընթանում է Ձեր ստոր ներկայությամբ, որը կանխելու համար, բացի այս կարգի հայտարարությունները, ոչ մի քայլ իսկ չեք ձեռնարկում։ Փոխարենը դահիճներին եք թևավորում ձեր երեսպաշտությամբ, ապաշնորհությամբ, փոխարենը ավելացնում եք գազամատակարման ծավալները Ադրբեջանից դեպի Եվրոպա։

Իսկ բռնագաղթի ենթարկված արցախահայությանը տված ձեր որբաբաժին հացը թույն է այլևս, այն կուլ չի գնա, քանի որ երբեք չի դառնա հայրենի հաց, հայրենի տուն ու աշխարհ։

Շարունակեք գթալ կավատաբար, մինչև որ այս յաթաղանը մի օր էլ ձեր վզերին կիջնի։

Խոսրով Խլղաթյան

Դիտվել է՝ 1552

Մեկնաբանություններ