Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Հայտնի են «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Հայտնի են «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
14.07.2013 | 11:19

Փառատոնի գլխավոր մրցանակը ստացավ սերբ ռեժիսոր Սրջան Գոլուբովիչի` «Պարունակներ» ֆիլմը, «Արծաթե ծիրանը»` Մաջիդ Բարզեգարի «Փարվիզը»: Ժյուրիի հատուկ մրցանակը շնորհվեց «Մեջտեղում ինչ-որ տեղ» ֆիլմին:
Միջազգային վավերագրական մրցույթի գլխավոր մրցանակին արժանացավ բուլղարացի Սվյատոսլավ Ստոյանովի «Սև ծովի վերջին ծովահենները» ֆիլմը: Ժյուրիի հատուկ մրցանակը շնորհվեց «Աշխարհ, որ մերը չէ» ֆիլմին:

Հայկական համայնապատկերի «Ոսկե ծիրանը» շնորհվեց հայ ռեժիսոր Մարիա Սահակյանիի «Այդ ես չեմ» ֆիլմին, «Արծաթե ծիրանը»` Լուսին Դինքի «Սարոյանլենդին»:

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի գլխավոր մրցանակը ստացավ Լեոն Պրուդովսկու «Բարի գալուստ և ցավակցում ենք» ֆիլմը : ժյուրիի հատուկ մրցանակներին արժանացան Լուկաշ Օստալսկու «Մայրը», Էլմար Իմանովի «Դագաղագործի ճոճանակը» ֆիլմերը: Ժյուրիի խրախուսական մրցանակը շնորհվեց Էրիկ Շմիթի «Քառատրոփ սլացող ռնգեղջյուրին»:

Ֆիպրեսի ժյուրիի մրցանակի արժանացավ Սալեմ Սալավաթու «Վերջին ձմեռը» ֆիլմը, Էկումենիկ ժյուրիինը` Ռուսուդան Չկոնիայի` «Ժպտացեք» ֆիլմը: Խրախուսական մրցանակի արժանացավ Դարյա Օնիշչենկոյի «Արևելաբաղձությունը»:

Հայաստանում Բրիտանական խորհրդի մրցանակը ստացավ Թամարա Ստեփանյանի «Անթեղը», իսկ Ջիվան Ավետիսյանի «Ընդհատված մանկությունը» արժանացավ Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակի:

Ընդհանուր թվով այս տարի ներկայացվել են ավելի քան 200 ֆիլմ շուրջ 96 երկրից: Փառատոնի կարևորագույն իրադարձություններից էր Հայ առաքելական եկեղեցու կողմից սահմանված հատուկ «Եղիցի լույս» մրցանակի շնորհումը Արտավազդ Փելեշյանին, որ հանձնեց Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում:
Փառատոնի պատվավոր հյուրերի թվում էին Իշտվան Սաբոն, Արտավազդ Փելեշյանը, Ատոմ Էգոյանը, Ալեն Թերզյանը, Գոդֆրի Ռեջիոն, Ռոման Բալայանը, Մարգարեթե ֆոն Թրոթան, Յոս Ստելինգը, և շատ այլոք:
Հոբելյանական «Ոսկե ծիրանը» իր ներկայությամբ պատվեց նաև լեգենդար Ազնավուրը, ում «Աստղի» բացմամբ էլ մեկ շաբաթ առաջ մեկնարկեց փառատոնը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1522

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ