«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Ջավախահայության նկատմամբ ոտնձգություններ են տեղի ունենում ոչ միայն վրացական, այլև հայկական իշխանությունների կողմից»

«Ջավախահայության նկատմամբ ոտնձգություններ են տեղի ունենում  ոչ միայն վրացական, այլև հայկական իշխանությունների կողմից»
11.06.2013 | 17:09

«Հայաստանի իշխանությունները մինչ օրս ջավախահայության ու վիրահայության նկատմամբ հստակ արտաքին քաղաքականություն չեն իրականացրել։ Ես դեռ չեմ հանդիպել մի դեպքի, որ հեշտացնի նրանց խնդիրները: Դա ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը շատ թույլ է»,- այսօր հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց «Արևմտահայոց» ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Հայկազուն ԱԼՎՐՑՅԱՆԸ, ում համոզմամբ հենց այդ քաղաքականության բացակայության հետևանքն է, որ ջավախահայության հարաբերությունները հայրենիքի հետ «դժվարացել են»:

«Ամեն տարի բարձրացող յուրաքանչյուր աղմուկ փաստում է, որ դրանով իսկ փորձում են թուլացնել ջավախցիների կապը հայրենիքի հետ, իսկ ջավախցիները չեն կարողանում առևտրով զբաղվել հայաստանյան շուկաներում: Փոխարենն ապրանքը վաճառում են վրացական շուկաներում»,-ընդգծեց բանախոսը`հավելելով, որ Հայաստանի իշխանությունների կողմից արգելքներ են հարուցվում և որոշակի սահմանափակումներ են դրվում նրանց` հայրենիքում գտնվելու ժամկետների վրա։ «Սա լուրջ խնդիր է ոչ միայն դրամի, այլ Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականության առումով: Փաստորեն, ջավախահայության նկատմամբ ոտնձգություններ են կիրառվում ոչ միայն վրացական իշխանությունների կողմից, այլև հայկական»:

Նրա խոսքով, Ջավախքի հայերի ու վրացիների համագործակցությունը լավ առիթ է, քանի որ այն գտնվում է հայ վրացական սահմանի վրա, ուստի պետք է օգտագործել այդ առիթը` հանուն մեր հայրենակիցների բարեկեցության:

Հ. Ալվրցյանի դիտարկմամբ, քանի դեռ Հայաստանի ու Վրաստանի միջև չկա հստակ գործողությունների մշակված ծրագիր, ապակառուցողական վտանգավոր քայլերը կարող են լուրջ խնդիրներ առաջացնել տեղահայության համար: Երկու երկրների իշխանությունները պետք է համատեղ քայլեր ձեռնարկեն և ընդհանուր հայտարարի գան: Պետք է բացեն համատեղ համալսարան, լուծեն բոլոր եկեղեցական խնդիրները, որոնք օրեցօր շատանում են, ինչպես նաև՝ լեզվական խնդիրները` հայոց լեզվի կարգավիճակի հստակեցում, հայ մամուլի, գիր ու գրականության ազատ տարածում, մշակութային կյանքի աշխուժացում:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1914

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ