«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Րաֆֆին կդառնա տիտղոսային ընդդիմության դրոշակակիրը»

«Րաֆֆին կդառնա տիտղոսային ընդդիմության դրոշակակիրը»
26.03.2013 | 19:47

«Որքանո՞վ է արդյունավետ Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան նամակագրությունը» հարցով irates.am-ը դիմեց ԱԺ նախկին պատգամավոր Շահեն Պետրոսյանին, ով մասնակցել է Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հանրահավաքներին:
«Կարծում եմ՝ այդ ամենի նպատակն այն է, որ «Ժառանգությունը» նշանակվի տիտղոսային ընդդիմություն: Ինձ թվում է` իրենք ինչ-որ բանակցությունների կգնան, կգան փոխզիջումների: Ես կարծում եմ, որ ամեն ինչ նախօրոք կանխորոշված է, և Րաֆֆին կդառնա տիտղոսային ընդդիմության դրոշակակիրը: Նույնիսկ Ֆեյսբուքին հետևելիս նկատելի է, որ «ժառանգական» ժողովրդի թիվն աճել է, ինտերնետային քվեարկությունների ժամանակ էլ նկատելի է այդ թվի աճը, սակայն դա շատ արագ մարելու է: Ես կարծում եմ՝ համակարգային փոփոխություններ չեն լինի: Երկրում վիճակն ուղղակի ահավոր է, մարդիկ հիասթափված ուզում են թողնել-հեռանալ»,-եզրահանգեց Շահեն Պետրոսյանը:
Իսկ հնարավո՞ր է, որ ընդդիմությունը հասնի ԱԺ-ի լուծարմանը:
«Ինչո՞ւ պետք է խորհրդարանը ցրվի: Մի քանի հազար մարդ է հավաքվում Ազատության հրապարակում, նրանք ինչպե՞ս կարող են ճնշում գործադրել, որ հասնեն Աժ-ի լուծարմանը»,- հարցին հարցով պատասխանեց մեր զրուցակիցը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2446

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ