ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

ՀՅԴ-ն «ջոկողություն» է անում

ՀՅԴ-ն «ջոկողություն» է անում
11.02.2013 | 20:13

Ամիսներ շարունակ արտահերթ նիստը բոյկոտող պատգամավորներին «բերման» չենթարկած ԱԺ-ի էթիկայի հանձնաժողովը, ի վերջո, որոշեց, որ ոչ մի բոյկոտ էլ չի եղել: Որոշմանը դեմ է հանձնաժողովին սույն դիմումը ներկայացրած դաշնակցական Արմեն Ռուստամյանը` ներկայացնելով իր նկատառումները. «Պետք է նիստը կայանար, ու իրենց հայտարարությունը լիներ բոյկոտելու առնչությամբ: Այս ամենը խճճվել է, այլ մոտեցմամբ են կանոնակարգի կետերը մեկնաբանում: Բայց ԱԺ կանոնակարգը խախտվել է: Միայն այդ նույն կանոնակարգը խախտելով կարող են ասել, որ չեն խախտել»: Ի դեպ, Ռուստամյանը չբացառեց, որ հետագայում կարող են վերանայել իրենց մասնակցությունը հանձնաժողովի աշխատանքներին:

Հետաքրքիր է, որ «դիմումատու-ընդդիմադիրները» նիստից միայն ՀՀԿ և ՕԵԿ պատգամավորների բացակայությունն են «միտումնավոր» համարել, ինչն էլ խախտել է էթիկայի կանոնները: Իսկ «Բարգավաճ Հայաստա՞նը»: ԲՀԿ-ի հանդեպ հատուկ մոտեցում է եղել: Ռուստամյանը նշեց, որ կան պատգամավորներ, որոնց «անջատել» են բոյկոտողներից, քանի որ նրանց բացակայությունը ԱԺ նախագահը կարող էր հարգելի կամ անհարգելի համարել:
Իսկ ԲՀԿ-ն քվեարկության ժամանակ ցույց տվեց, որ ընդդիմադիրների հաշվարկներն իր հաշվով այնքան էլ արդարացված չեն. քվեարկության ժամանակ միացավ «եղբայրական» ՀՀԿ-ին, և հարցի քննությունը կարճվեց: Այլընտրանքն էլ ո՞նց է լինում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2423

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ