Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ԱՄՆ-ն 213-ին ռազմական նպատակով կծախսի 633 մլրդ դոլար

ԱՄՆ-ն 213-ին ռազմական նպատակով կծախսի 633 մլրդ դոլար
21.12.2012 | 12:52

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը երեկ հավանություն է տվել 2013 ֆինանսական տարում ռազմական բյուջեի մասին օրինագծին, համաձայն որի՝ եկող տարի ԱՄՆ-ն ռազմական նպատակներով կծախսի 633 միլիարդ դոլար։ Այդ գումարը 1,7 միլիարդ դոլարով ավելի է, քան պահանջել էր ամերիկայան վարչակազմը։
Փաստաթղթի համաձայն՝ 528 միլիարդ դոլարը կծախսվի Պենտագոնի կարիքների համար, 17 միլիարդը՝ էկոնոմիկայի նախարարության ռազմական ծրագրերի համար, որը պատասխանատու է միջուկային սպառազինության պահպանության և մարտունակության համար։ Մոտ 89 միլիարդ դոլար կհատկացվի արտասահմանում, այդ թվում՝ Աֆղանստանում, ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով։
Օրինագիծը նախատեսում է ամերիկյան ուժերի դուրսբերում Աֆղանստանից, որն Օբամայի վարչակազմը պատրաստվում է ավարտին հասցնել 2014թ., նոր զինատեսակների ստեղծում և զինծառայողների աշխատավարձի բարձրացում 1,7 տոկոսով։

Դիտվել է՝ 1295

Մեկնաբանություններ