ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Լիբանանի անվտանգության ծառայությունները շրջապատել են Նահատակների հրապարակը

Լիբանանի անվտանգության ծառայությունները շրջապատել են Նահատակների հրապարակը
21.10.2012 | 14:59

Լիբանանի անվտանգության ծառայությունները երկրի հետախուզության գեներալներից մեկի՝ Վիսամ Հասանի հուղարկավորության նախօրեին շրջապատել են Բեյրութի կենտրոնում գտնվող Նահատակների հրապարակը։ Վերջինս զոհվել էր ուրբաթ օրը Բեյրություն տեղի ունեցած հզոր պայթյունից։ Ընդդիմության առաջնորդները կոչ են արել իրենց կողմնակիցներին միանալ թաղման ընթացքին, որը վերաճելու է հակասիրիական զանգվածային հանրահավաքի։
Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին Բեյրութի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի համար մեղադրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։ Վերջին օրերին Լիբանանի տարբեր մասերում տեղի են ունեցել հակասիրիական ելույթներ

Դիտվել է՝ 1375

Մեկնաբանություններ