«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

16 տարի, և` փաստորեն անփոխարինելի

16 տարի, և` փաստորեն անփոխարինելի
27.07.2012 | 14:42

Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն առողջական խնդիրների պատճառով մեկնել է Ղրիմ: 77-ամյա վարչապետը շաքարախտի հետևանքով կորցրել է մեկ աչքի տեսողությունը և վիրահատությունից հետո վերականգնողական կուրս է անցնելու: 16 տարի վարչապետի պաշտոնում անցկացրած Ռասիզադեն մի քանի անգամ հրաժարական է տվել, սակայն հրաժարականը չի ընդունվել: 2003 թ. նա կարճ ժամանակով պաշտոնը «փոխանցել է» Իլհամ Ալիևին և նրա` նախագահ ընտրվելուց հետո վերադարձել է իր պաշտոնին: Չի բացառվում, որ արձակուրդից հետո Ռասիզադեն հրաժարական տա, թեպետ առավել հավանական է, որ պաշտոնում մնա մինչև 2013-ի նախագահական ընտրությունները: Այնուամենայնիվ, վարչապետի պաշտոնի համար ներիշխանական պայքարը նոր արագություն է հավաքում. թեկնածուների թվում են տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը, արտակարգ իրավիճակների նախարար Քեմալեդին Հեյդարովը, խորհրդարանի նախագահ Օգթայ Ասադովը: Նրանցից որևէ մեկի նշանակումը կարող է խախտել հավասարակշռությունը իշխանության մեջ, որովհետև նրանք տարբեր խմբավորումներ են ներկայացնում, ուստի առավել հավանական է Ռասիզադեի հետագա պաշտոնավարման տարբերակը:

Դիտվել է՝ 1479

Մեկնաբանություններ