ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 
  • ԱՄՆ-ում ձյունից և անձրևից 17 մարդ է մահացել

    ԱՄՆ-ում ձյունից և անձրևից 17 մարդ է մահացել

    29.12.2012| 12:04
    ԱՄՆ հյուսիսարևելյան և կենտրոնական շրջաններին պատուհասած ձյան և անձրևի առատ տեղումների պատճառով 17 մարդ է մահացել։ Նրանք հիմնականում եղանակային պատճառներով առաջացած ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ են դարձել, մի քանիսը մնացել են տապալված ծառերի տակ։
  • Նավի խորտակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր

    Նավի խորտակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր

    29.12.2012| 12:01
    Աֆրիկայի արևմտյան ափերին նավ է խորտակվել։ Գերբեռնված փայտաշեն նավում գտնվել է մոտ 100 մարդ։ 22 մարդու դիակ դուրս է բերվել ջրից։ 70-ի ճակատագիրը մնում է անհայտ։ Իրականացվում են փրկարարական աշխատանքներ։
  • ԿԱՀ-ում հնարավոր են իշխանության ու ապստամբների բանակցություններ

    ԿԱՀ-ում հնարավոր են իշխանության ու ապստամբների բանակցություններ

    29.12.2012| 11:59
    Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում (ԿԱՀ), որտեղ վերջին երկու շաբաթների ընթացքում ապստամբները գրավել են մի քանի քաղաք, առաջիկա օրերին կարող են բանակցային սեղանի շուրջ նստել հակամարտող կողմերը։
  • Զանգվածային բռնաբարության ենթարկված հնդկուհին մահացել է

    Զանգվածային բռնաբարության ենթարկված հնդկուհին մահացել է

    29.12.2012| 11:56
    Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում զանգվածային բռնաբարության ենթարկված ուսանողուհին մահացել է Սինգապուրի հիվանդանոցում։ «Հիվանդը մահացել է դեկտեմբերի 29-ի առավոտյան՝ ժամը 4.45-ին»,- ասված է բուժհաստատության տարածած հայտարարության մեջ։ Հայտնի է, որ աղջկա ընտանիքն այդ պահին նրա կողքին էր։
  • Սիրիայի իշխանություններն ու ընդդիմությունը համաձայնել են խաղաղարար ուժերի տեղակայմանը

    Սիրիայի իշխանություններն ու ընդդիմությունը համաձայնել են խաղաղարար ուժերի տեղակայմանը

    28.12.2012| 11:37
    Սիրիայի իշխանություններն ու ընդդիմությունը համաձայնել են երկրում խաղաղապահների տեղակայման անհրաժեշտության հետ։ Այդ մասին երեկ Դամասկոսում հայտարարել է ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին։
  • Մուբարաքը կոտրել է կողերը

    Մուբարաքը կոտրել է կողերը

    28.12.2012| 11:34
    Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի առողջական վիճակը վատթարացել է։ Նա բանտի հիվանդանոցից տեղափոխվել է ռազմական հոսպիտալ։
  • ԿԱՀ-ում փակվել է ԱՄՆ դեսպանությունը

    ԿԱՀ-ում փակվել է ԱՄՆ դեսպանությունը

    28.12.2012| 11:26
    ԱՄՆ-ն ժամանակավորապես փակել է Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում (ԿԱՀ) իր դեսպանությունը երկրի հյուսիսում բռնկված ապստամբության և մայրաքաղաք Բանգիում ընթացող բողոքի ցույցերի պատճառով։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը։
  • Իլհամ Ալիևը շարունակում է երազել

    Իլհամ Ալիևը շարունակում է երազել

    27.12.2012| 22:46
    -Այս տարվա արդյունքները ես բացասական եմ գնահատում: Որովհետև այս տարի բանակցային գործընթացում սկսվեց լճացման փուլ: Եվ գլխավոր պատճառը մենք համարում ենք այն, որ հայկական կողմը բոլոր միջոցներով ցանկանում է երկարաձգել ստատուս քվոն: Նրանք կարգավորում չեն ուզում: Որովհետև կարգավորումը ենթադրում է ապաօկուպացում: Այսօր օկուպացված է ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև 7 շրջաններ, որոնք երբեք չեն եղել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմում, որտեղ հայ բնակչություն չի ապրել, այլ ադրբեջանցիներ են բնակվել:
  • Իլհամ Ալիևը նպատակահարմար չի համարում մաքսային միությանն անդամակցելը

    Իլհամ Ալիևը նպատակահարմար չի համարում մաքսային միությանն անդամակցելը

    27.12.2012| 22:43
    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել «Россия 24» հեռուստաալիքին: Լրագրողի հարցին, թե ինչո՞վ Ադրբեջանին կվնասի Մաքսային միությանն անդամակցելը կամ միասնական տնտեսական տարածքը, Իլհամ Ալիևը պատասխանել է.
  • Ջորջ Բուշ ավագը վերակենդանացման բաժանմունքում է

    Ջորջ Բուշ ավագը վերակենդանացման բաժանմունքում է

    27.12.2012| 11:25
    ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը, որ բուժման կուրս է անցնում Հյուսթոնի հիվանդանոցում, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Նախկին նախագահը բարձր ջերմություն ունի։