«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 
  • Նիգերիայում արտասահմանցիների են առևանգել

    Նիգերիայում արտասահմանցիների են առևանգել

    18.02.2013| 12:24
    Նիգերիայի հյուսիսում անհայտ անձանց կողմից առևանգվել է 7 արտասահմանցի բանվոր, ովքեր աշխատում էին շինարարական ընկերությունում։ Ոստիկանության տվյալներով՝ հարձակվողները սպանել են ճամբարի պահակին, որտեղ բնակվում էին շինարարները։
  • Էկվադորի նախագահը վերընտրվել է

    Էկվադորի նախագահը վերընտրվել է

    18.02.2013| 12:23
    Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան երրորդ անգամ է ընտրվել երկրի ղեկավարի պաշտոնում։ Նրա հիմնական մրցակիցն ընդունել է պարտությունը։ Երկրի մայրաքաղաք Կիտոյում դիմելով իր աջակիցներին՝ Կորեան ասել է, որ Էկվադորին սպասվում են հեղափոխական ևս չորս տարիներ։
  • Հաղթում է «Էմբրիոնի դիրքը»

    Հաղթում է «Էմբրիոնի դիրքը»

    17.02.2013| 19:36
    Ավարտվել է Բեռլինի 63-րդ միջազգային կինոփառատոնը, որի գլխավոր մրցանակը` «Ոսկե արջը», ստացել է ռումինական «Էմբրիոնի դիրքը» ֆիլմի ռեժիսոր Պիտեր Նեցերը: Այս տարի գլխավոր մրցանակին հավակնում էին 19 ֆիլմեր, ժյուրին գլխավորում էր հոնկոնգցի ռեժիսոր Վոնգ Կառ-Վայը:
  • Թագուհին արգելել է

    Թագուհին արգելել է

    17.02.2013| 19:35
    Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա երկրորդը արգելել է արքայազն Ուիլյամին և Քեմբրիջի հերցոգուհի Քեյթ Միդլտոնին իրենց ապագա դստերն անվանել Դիանա: Վարվելակերպի օրենքներով թագուհին բացարձակ իրավունք ունի հավանություն տալ կամ ոչ բոլոր արքայական ժառանգների անուններին:
  • Ու՞մ դուռն է բացվում Մարսում

    Ու՞մ դուռն է բացվում Մարսում

    17.02.2013| 19:33
    Մարսի մակերևույթին գտնվել է քար, որից բռնակ է երևում: NASA- ի գիտնականները պարզել են, որ դռան բռնակի տեսք ունեցող ելուստը բնական ծագում ունի և ձևավորվել է քամիների ներգործությամբ, երբ փափուկ քարը փշրվել է քամուց ու ավազից, իսկ առավել կոշտը` դիմադրել ու քարից դուրս գալով` պահպանվել է:
  • Երկրաշարժերը հանգիստ չեն տալիս

    Երկրաշարժերը հանգիստ չեն տալիս

    17.02.2013| 16:23
    Ճապոնիայի հյուսիսում տեղի է ունեցել 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվում է Հոկայդո կղզուց արևելք։ Մասնագետները հայտնում են, որ ցունամիի վտանգ չկա։ Տեղեկություններ տուժածների և ավերածությունների մասին չեն հաղորդվում։
  • Զանգվածային ամուսնություններ՝ Մեխիկոյում

    Զանգվածային ամուսնություններ՝ Մեխիկոյում

    17.02.2013| 16:20
    Շաբաթ օրը Մեքսիկայի մայրաքաղաքում 412 զույգեր հրապարակային ամուսնացել են։ Արարողության մասնակիցները, հյուրերը խմել են մոտ 500 շիշ կարմիր գինի։ Ամուսնացողների թվում կային նաև միասեռական զույգեր։
  • Պայթյունը 47 մարդու կյանք է խլել

    Պայթյունը 47 մարդու կյանք է խլել

    16.02.2013| 23:27
    Պակիստանի Քվետա քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 47 մարդ է զոհվել, մոտ 200-ը վիրավորվել են։ Այդ մասին հաղորդում է տեղի ոստիկանությունը։
  • CNN-ի անդրադարձը` ՀՀ նախագահական ընտրություններին

    CNN-ի անդրադարձը` ՀՀ նախագահական ընտրություններին

    16.02.2013| 18:28
    Ատլանտյան Խորհրդում Եվրասիական "Dinu Patriciu" կենտրոնի տնօրենի օգնական Աննա Բորշչեւսկայան CNN-ում ներկայացրել է հոդված` ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ:
  • Մեքսիկայում թռչնագրիպի համաճարակ է

    Մեքսիկայում թռչնագրիպի համաճարակ է

    16.02.2013| 16:42
    Մեքսիկայի իշխանությունները հայտարարել են երկրում թռչնագրիպի նոր բռնկման մասին։ Կենտրոնական Գուանահուատա նահանգում պատրաստվում են ոչնչացնել կես միլիոն հավ։