-
06.03.2013|
21:03
ԱՄՆ նախկին պետական քարտուղար 89-ամյա Հենրի Քիսինջերը տանը վայր ընկնելուց հետո տեղափոխվել է հիվանդանոց Նյու Յորքում: Նա ԱՄՆ-ի պետքարտուղարն էր նախագահ Ռիչարդ Նիքսոնի օրոք, և 1973 թ. արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի` Փարիզյան համաձայնագրի համար, որով ավարտվեց վիետնամական պատերազմը:
-
06.03.2013|
13:51
Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են, որ երկրում նախագահական ընտրություններ տեղի կունենան երկրի առաջնորդ Ուգո Չավեսի մահվանից հետո 30 օրվա ընթացքում։ Չավեսը Վենեսուելայի նախագահ է վերընտրվել 2012թ. հոկտեմբերին։
-
06.03.2013|
13:50
Ամերիկայի Միացյալ Նահանգների արևմուտքում ավելի քան 1400 ավիաչվերթներ են հետաձգվել ձյան առատ տեղումների պատճառով։ Բնական տարերքից ամենից շատ տուժել են Չիկագոն և հարակից տարածքները։ Օդերևութաբանները ռեկորդային քանակությամբ տեղումներ են կանխատեսում Վաշինգտոնում։
-
06.03.2013|
13:48
ԱՄՆ-ն և Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստի ընթացքում ներկայացրել են Հյուսիսային Կորեայի վերաբերյալ նոր համատեղ բանաձևի նախագիծ։ Այն նախատեսում է նոր պատժամիջոցներ Փհենյանի դեմ։ Այդ պատժամիջոցներն առաջին անգամ կհարվածեն Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության ֆինանսական համակարգին։
-
06.03.2013|
13:46
Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է երկրի նախագահ Ուգո Չավեսի մահվան մասին։ Վերջինս ավելի քան մեկ տարի բուժվում էր քաղցկեղից։ Մադուրոն նախագահի մահվան մասին հայտարարությունը տարածել է հեռուստաուղերձի միջոցով՝ շրջապատված երկրի քաղաքական և ռազմական առաջնորդներով։ Մահը վրա է հասել երեքշաբթի՝ Կարակասի ժամանակով 16.25-ին։ Վենեսուելայում հայտարարվել է 7-օրյա սուգ։
-
05.03.2013|
11:35
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի առողջական վիճակը վատացել է։ Այդ մասին ուղիղ եթերում հայտնել է երկրի կապի և ինֆորմացիայի նախարար Էրնեստո Վիլեգասը։ Բժիշկները նախագահի մոտ հայտնաբերել են նոր վարակ և շաչառական խնդիրներ։ Նախարարի հայտարարության մեջ ասվում է, որ Չավեսը տանում է քիմիաթերապիայի ծանր կուրս։
-
05.03.2013|
11:33
Մալայզիայի կառավարությունը հայտարարել է, որ զորքերը սկսել են ռազմական գործողությունները՝ ուղղված Ֆիլիպինների հարավից երկիր ներխուժող զինված գրոհայինների դեմ։ Վերջիններս գրավել են Մալայզիայի Սաբահ նահանգի մի մասը։
-
05.03.2013|
11:31
Դատավոր Անտոնիո Սանջերմանոն Միլանում ընթացող դատական պրոցեսի ավարտին կարդացել Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի գործով մեղադրական եզրակացությունը։
-
04.03.2013|
19:40
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպոպովի, Ժակ Ֆորի, Յան Քելիի հետ:
-
04.03.2013|
15:30
Նախօրեին Լոնդոնի Գեորգ 7-րդ թագավորի անվան հոսպիտալ էր տեղափոխվել Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը` ստամոքսին առնչվող խնդիրներով: