-
26.03.2013|
12:47
ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկուշաբթի Գվատեմալայում տեղի է ունեցել 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Երկրի իշխանություններն առայժմ զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հայտնում։ Ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր մայրաքաղաքից 10 կմ հեռավորության և 200 կմ խորության վրա։
-
26.03.2013|
12:45
Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում (ԿԱՀ) հեղաշրջում իրականացրած ապստամբների ղեկավար Միշել Ջոտոդիան հայտարարել է, որ չեղյալ է համարում երկրի սահմանադրությունը և լուծարում է խորհրդարանը։ Ջոտոդիան նաև հայտնել է անցումային շրջան, որը կշարունակվի մինչև «բաց և թափանցիկ» ընտրությունների անցկացումը, որի արդյունքներով ինքնահռչակ նախագահը մտադիր է օրինականացնել երկրի ղեկավարի իր կարգավիճակը։
-
26.03.2013|
12:43
Ավստրալիայի իշխանությունները հայտարարել են, որ Աֆղանստանում այդ երկրի ռազմական բազան կփակվի մինչև ընթացիկ տարվա վերջ։ Այնտեղ զինծառայություն անցնողների մեծ մասը կվերադառնա տուն։ Ավստրալիայի պաշտպանության նախարար Սթիվեն Սմիթի խոսքով՝ Անվտանգության համագործակցության միջազգային ուժերը (ISAF) որոշում են ընդունել Ուռուզգան շրջանում փակել Թարին Քոթ բազան, ինչը նշանակում է Աֆղանստանում ավստրալիական առաքելության ավարտ։
-
26.03.2013|
12:42
Գործարար Բորիս Բերեզովսկու մահը վրա է հասել խեղդվելու հետևանքով։ Այդ մասին հայտնել է բրիտանական ոստիկանությունը։ Ամենայն հավանականությամբ, Բերեզովսկին կախվել է։ Ախտաբանաանատոմիական ծառայության տվյալներով՝ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
-
25.03.2013|
17:33
ՆԱՍԱ-ի ներկայացուցիչ Բիլ Կուկը հայտարարել է, որ ուրբաթ օրը ԱՄՆ արևմտյան ափի երկնքով անցած հրե գունդը եղել է մեկուսացված երկնաքար: Կանաչ գույնի և բավականին երկար ու պայծառ հետագծով երկնաքարը տեսել են նաև Նյու Յորքում:
-
25.03.2013|
17:32
Reuters գործակալության թղթակից Էմի Ֆերիս-Ռոտմանը տվիտերյան իր բլոգում գրել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին սպանել է իր իրանցի թիկնապահ Մեհդի Յակոբը և նրա դին տեղափոխվել է Դամասկոսի հիվադանոցներից մեկը, որի մուտքը փակվել է: Պաշտոնական որևէ աղբյուր տեղեկությունը չի հաստատել, սիրիական ընդդիմությունը ևս հերքել է Ասադի մահը:
-
25.03.2013|
17:31
Անդրադառնալով կիպրոսական ճգնաժամի Եվրամիության առաջարկած լուծումին` ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է. «Այնտեղ, իմ կարծիքով, շարունակում են թալանել թալանվածը: Պետք է դեռ հասկանալ, թե այս ամբողջ պատմությունը ինչով է վերջանալու»:
-
25.03.2013|
17:29
Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ Լոնդոնում առայժմ անհայտ հանգամանքներում մահկանացուն կնքած Բորիս Բերեզովսկին երկու ամիս առաջ նամակ է գրել Վլադիմիր Պուտինին` ընդունելով, որ մոլորվել է և խնդրելով հայրենիք վերադառնալու հնարավորություն տալ իրեն:
-
25.03.2013|
11:46
Ուժգին քամիներից ավելի քան 1000 տուն է փլուզվել Կենտրոնական և Հարավային Չինաստանում, 138 հազար բնակելի տուն էլ վնասվել է։ Տարերային աղետից տուժել է մոտ 838 հազար չինացի։ Աղետի գոտում են հայտնվել 42 քաղաքներ։ Ավելի քան 150 հազար մարդ կարիք ունի շտապ օգնության։
-
25.03.2013|
11:44
Սիրիայի ազգային ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ Մոազ ալ Հատիբը հայտարարել է հրաժարականի մասին։ Ֆեյսբուքի իր էջում Հատիբը գրել է, որ ինքը խոստացել էր սիրիացիներին հեռանալ, եթե չիրականացվեն որոշակի պայմաններ։ Վերլուծաբանների կարծիքով՝ այդպիսով Հատիբն իր դժգոհությունն է հայտնել սիրիական ճգնաժամի նկատմամբ միջազգային հանրության դիրքորոշումից։